Աշխարհի բնակչություն
From Wikipedia, the free encyclopedia
Ժողովրդագրության մեջ աշխարհի բնակչությունը ներկայումս ապրող մարդկանց ընդհանուր քանակն է և ըստ հաշվարկների 2019 թվականի ապրիլին կազմում էր 7,7 միլիարդ[1]։ Մարդկության պատմությանը պահանջվել է ավելի քան 200.000 տարի, որպեսզի աշխարհի բնակչությունը հասնի 1 միլիարդի[2] և դրանից հետո միայն 200 տարի, որպեսզի հասնի 7 միլիարդի[3]։
Աշխարհի բնակչությունը շարունակաբար աճում է 1315-1317 թվականների Մեծ սովից և 1350 թվականի Սև մահից հետո, երբ բնակչությունը մոտ 370 միլիոն էր[4]։ Բնակչության աճի գլոբալ մակարդակը ամենաբարձր արժեքը ստացել է 1955-ից 1975 թվականներին և կազմել է միջինը 1.8 տոկոս, իսկ 1965-ից 1970 թվականներին եղել է 2,1 տոկոս[5]։ Աճը դանդաղել է 2010-ից 2015 թվականներին` կազմելով 1,2 տոկոս և ըստ կանխատեսումների կշարունակի դանդաղել 21-րդ դարի մնացած հատվածում[5]։ Այնուամենայնիվ գլոբալ բնակչությունը շարունակում է աճել[6] և կանխատեսվում է, որ կհասնի 10 միլիարդի 2050 թվականին և ավելի քան 11 միլիարդի 2100 թվականին[7]։
Ընդհանուր տարեկան ծնունդների ամենաբարձր մակարդակը եղել է 1980-ական թվականների վերջին, մոտ 139 միլիոն[8] և 2011 թվականի դրությամբ կանխատեսվում է, որ կմնա հաստատուն՝ 135 միլիոնի սահմաններում[9], մինչդեռ մահերը հաշվվում են 56 միլիոն և 2040 թվականին կանխատեսվում է կդառնա մոտ 80 միլիոն[10]։ Աշխարհի բնակչության միջին տարիքը 2018 թվականի դրությամբ կազմել է 30.4 տարեկան[11]։
Աշխարհի բնակչություն (միլիոն, ՄԱԿ-ի հաշվարկ)[12] | ||||
---|---|---|---|---|
# | Բնակչությամբ տասը ամենախոշոր երկրներ | 2000 | 2015 | 2030* |
1 | Չինաստան* | 1,270 | 1,376 | 1,416 |
2 | Հնդկաստան | 1,053 | 1,311 | 1,528 |
3 | ԱՄՆ | 283 | 322 | 356 |
4 | Ինդոնեզիա | 212 | 258 | 295 |
5 | Պակիստան | 136 | 208 | 245 |
6 | Բրազիլիա | 176 | 206 | 228 |
7 | ՆԻգերիա | 123 | 182 | 263 |
8 | Բանգլադեշ | 131 | 161 | 186 |
9 | Ռուսաստան | 146 | 146 | 149 |
10 | Մեքսիկա | 103 | 127 | 148 |
Ընդհանուր | 6,127 | 7,349 | 8,501 | |
Notes: |