Համաշխարհային բանկ
From Wikipedia, the free encyclopedia
Համաշխարհային բանկ, միջազգային ֆինանսական կազմակերպություն[3], որը զարգացող երկրներին վարկ է տրամադրում ենթակառուցվածքային հիմնական ծրագրեր իրականացնելու համար։ Իր զարգացման ճանապարհին Համաշխարհային բանկը կրել է բազմաթիվ կառուցվածքային փոփոխություններ, այդ պատճառով էլ «Համաշխարհային բանկ» տերմինի տակ տարբեր փուլերում հասկացվել են տարբեր կազմակերպություններ։
Համաշխարհային բանկ | |
---|---|
Տեսակ | միջազգային ֆինանսական կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ[1] |
Հապավում | WB, BM, BM, BM և BM |
Կարգախոս | Working for a World Free of Poverty |
Հիմնադրված | դեկտեմբերի 27, 1945 |
Գլխադասային գրասենյակ | World Bank Headquarters, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն և իսպաներեն |
Գլխավոր քարտուղար | Աջայ Բանկա |
Ղեկավար | Կրիստալինա Գեորգիևա[2] |
Կայք | worldbank.org |
Սկզբից Համաշխարհային բանկը նույնականացվում էր Զարգացման և վերակառուցման միջազգային բանկի հետ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում Արևմտյան Եվրոպային և Ճապոնիային։ Ավելի ուշ՝ 1960 թվականին, ստեղծվեց Միջազգային զարգացման ասոցիացիա, որն իր վրա էր վերցնում այդ բանկի քաղաքականության հետ կապված գործառույթների մի մասը։
Ներկայումս «Համաշխարհային բանկ» փաստացի նշանակում է երկու կազմակերպություն.
- Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ
- Զարգացման միջազգային ասոցիացիա։
Տարբեր ժամանակներում Համաշխարհային բանկի խնդիրները լուծելու համար դրանց են միացել ևս երեք կազմակերպություն[4].
- Միջազգային ֆինանսական կորպորացիան
- Ներդրումների երաշխավորման բազմակողմանի գործակալությունը
- Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը
Բոլոր հինգ կազմակերպությունները մտնում են Համաշխարհային բանկի կազմակերպությունների խմբի մեջ և կոչվում են Համաշխարհային Բանկի Խումբ։ Առանձին դեպքերում «Համաշխարհային բանկ» ասելով նախկինի պես նկատի են ունենում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը, որը մինչ օրս Համաշխարհային բանկի գուծունեության հիմքն է կազմում։