Ատամնաթել
From Wikipedia, the free encyclopedia
Ատամնաթել, բարակ թելերից պատրաստված լար, որն օգտագործվում է միջատամնային տարածությունները մաքրելու՝ սննդի մնացորդներն ատամների միջև ընկած տարածություններից հեռացնելու համար, որոնց ատամի խոզանակը դժվարությամբ է հասնում կամ չի կարողանում հասնել[1]։ Դրա կանոնավոր օգտագործումը, որպես բերանի խոռոչի մաքրման մաս, նախատեսված է բերանի խոռոչի առողջությունը պահպանելու համար։
Լնդաբորբի կանխարգելման համար խորհուրդ է տրվում օգտագործել ատամնաթել։ Ամերիկյան ատամնաբուժական ասոցիացիան ասում է, որ ատամնափառի մինչև 80%-ը կարող է հեռացվել ատամնաթելով, և դա կարող է հատկապես օգուտ բերել օրթոդոնտիկ սարքեր օգտագործող մարդկանց[2]։ Այնուամենայնիվ, էմպիրիկ գիտական ապացույցներն, որոնք ցույց են տալիս ատամնաթելն որպես սովորական խոզանակի հավելում օգտագործելու կլինիկական օգուտը, մնում են սահմանափակ[3][4][5]։