Արակաժու
From Wikipedia, the free encyclopedia
Արակաժու (պորտ.՝ Aracaju), քաղաք Բրազիլիայում, Ատլանտյան օվկիանոսի ափին, Սերժիպիի (պորտ.՝ Sergipe) և Պոշիմի (պորտ.՝ Poxim) գետաբերանի մերձակայքում։ Սերժիպի նահանգի վարչական կենտրոնն է։ «Սերժիպի նահանգի արևելք» անվանումը կրող մեզոտարածաշրջանի և Արակաժուի տնտեսա-վիճակագրական միկրոտարածաշրջանի բաղկացուցիչ մասն է։ Զբաղեցնում է 181,801 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2007 թվականի տվյալներով եղել է 520 303 (ագլոմերացիայում՝ մոտավորապես 900 հազար)։ 2019-ին բուն քաղաքում ապրողների թիվը հասել է 657.013-ի[2]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Արակաժու | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Հիմնադրված է | մարտի 17, 1855 թ. | ||||
Մակերես | 181,857 կմ² | ||||
ԲԾՄ | 4±1 մետր | ||||
Բնակչություն | ▲664 908 մարդ (հուլիսի 1, 2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC−3 | ||||
Հեռախոսային կոդ | 79 | ||||
Փոստային դասիչ | 49000-000 | ||||
Պաշտոնական կայք | aracaju.se.gov.br | ||||
| |||||
Արակաժուն համարվում է բնակչության նվազագույն անհավասարություն ունեցողը Բրազիլիայի հյուսիսարևելյան նահանգների վարչական կենտրոնների շարքում[3], առողջ ապրելակերպի լավագույն ավանդույթներ ունեցող բնակավայրը ամբողջ երկրում (ծխողների նվազագույն թվաքանակ ունեցող բրազիլական բնակավայրերի ցանկում գրավում է երկրորդ տեղը)[4]։ Նահանգային վարչական կենտրոնների շարքում առաջնային տեղ է գրավում նաև ապրուստի վրա կատարվող նվազագույն ծախսերի տեսակետից[5]։ Զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով վերջին շրջանում քաղաքում ուշադրության կենտրոնում է պահվում հոսթելների զանգվածաբար կառուցման գործը[6]։