Բազմանյարդաբորբ
From Wikipedia, the free encyclopedia
Բազմանյարդաբորբ, պոլինևրիտ, նյարդերի (առավելապես՝ ստորին վերջույթների) բազմակի հիվանդություն։ Կարող է առաջանալ որպես ինքնուրույն հիվանդություն, ինչպես նաև վարակիչ (օրինակ՝ դիֆթերիայի, դիզենտերիայի) կամ ներզատական գեղձերի նյութափոխանակության խանգարումներով ուղեկցվող հիվանդությունների բարդություն։ Բազմանյադրաբորբերը կարող են ունենալ նաև ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններով տառապող մարդիկ՝ կապված նյարդային հյուսվածքի սնուցման համար անհրաժեշտ նյութերի ներծծման և վիտամինների յուրացման խանգարումների հետ։ Հատուկ խումբ են կազմում թունային բազմանյարդաբորբերը, որոնք առաջանում են մկնդեղով, սնդիկով, կապարով քրոնիկ, թունավորումներից, կենցաղային քիմիայի միջոցների ոչ ճիշտ օգտագործումից։ Բազմանյարդաբորբը որպես կանոն, նկատվում է քրոնիկական ալկոհոլամոլության ժամանակ՝ կապված նյարդային համակարգի վրա ալկոհոլի թունավոր ազդեցության և նյութափոխանակության խանգարման հետ։
Բազմանյարդաբորբ | |
---|---|
Վասկուլիտի ժամանակ առաջացող պոլինևրիտի միկրոլուսանկար։ | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն |
ՀՄԴ-9 | 356.0 և 356.8 |
ՀՄԴ-10 | G64 և G90.0 |
Neuropathies Վիքիպահեստում |