Բրագի մրցանակ
From Wikipedia, the free encyclopedia
Բրագի մրցանակ (նորվ.՝ Brageprisen), նորվեգական գրական մրցանակ, որ ամեն տարի շնորհվում է Նորվեգիայի գրքային մրցանակային հիմնադրամի (նորվ.՝ Den norske bokprisen) կողմից Նորվեգիայի հրատարակիչների միության հետ համատեղ[1] նորվեգական գրականության՝ ոչ վաղ անցյալում հրատարակված նմուշների համար։ Մրցանակը կոչվել է գերմանա-սկանդինավյան դիցաբանության Բրագի աստված-սկալդերի անունով։ Բրագի մրցանակը շնորհվում է 1992 թվականից սկսած (ամեն աշուն) հետևյալ անվանակարգերում․
- Բելետրիստիկա (արձակ ստեղծագործություններ)
- Մանկական գրականություն
- Վավերագրական գրականություն
- Բաց դաս (փոխվում է ամեն տարի)
Բրագի մրցանակ | |
---|---|
Տեսակ | մրցանակների խումբ |
Ենթատեսակ | գրական պարգև |
Կազմված է | Բրագի մրցանակ, Brageprisen for Children's literature?, Brage Prize for non-fiction?, Q21685512?, Բրագի պատվավոր մրցանակ, Q21685514?, Q21685515?, Q21685516? և Brage Prize for general litterature? |
Պարգևադրող | Q21686000? |
Շնորհվում է | Նորվեգական գրականության՝ ոչ վաղ անցյալում հրատարակված նմուշ |
Առաջին շնորհում | 1992 թվական |
Անվանված է | Բրագի |
Կայք | brageprisen.no |
Բրագի մրցանակի գոյության առաջին տարիներին այն շնորհվում էր նաև հետևյալ անվանակարգերում՝
- Քնարերգություն
- Դասագրքեր
- Նկարազարդ գրքեր
- Ընդհանուր գրականություն
Դրանցից բացի շնորհվում է նաև Բրագի պատվավոր մրցանակ, որը հեղինակին տրվում է ոչ թե առանձին ստեղծագործության համար, այլ նորվեգական գրականության մեջ ունեցած ընդհանուր ներդրման համար։
Որպես մրցանակ տրվում է քանդակագործ Բյորե Լարսենի կողմից ստեղծված արձանիկ և դրամական պարգև 75 000 նորվեգական կրոնի չափով։ Մրցանակակիրը որոշվում է ըստ գրական ընդհանուր արժանիքների ու ստեղծագործության նկատմամբ գոյություն ունեցած հասարակական հետաքրքրության[1]։