Բրահման (ցեղատեսակ)
From Wikipedia, the free encyclopedia
Բրահման (անգլ.՝ Brahman) կամ Բրահմա — մսատու խոշոր եղջերավոր անասունի ցեղատեսակ (լատին․՝ Bos primigenius indicus), ստեղծված ԱՄՆ-ում՝ Հնդկաստանից բերված չորս այլ տեսակների խաչասերումից։ Բրահմանը ամենահայտնի խոշոր եղջերավոր անասունների տեսակներից է, որը լայնորեն կիրառվում է Արգենտինայում, Բրազիլիայում, Պարագուայում, ԱՄՆ-ում, Կոլումբիայում և Ավստրալիայում։