Գոթական ռոք
From Wikipedia, the free encyclopedia
«Գոթական ռոք» (անգլ.՝ gothic rock), երաժշտական ժանր, որն առաջացել է որպես պոստ փանկի ճյուղ[1][2][3] 1970-ականների և 1980-ականների վերջին[4]։ 1980-ականների սկզբին ժանրը դարձել է առանձին ուղղություն։ Երաժշտության մեջ գերակշռում են մռայլ թեմաներն ու ինտելեկտուալ ուղղությունները, ինչպիսիք են՝ ռոմանտիզմը[4], նիհիլիզմը, ինչպես նաև գոթական ուղղությունը նոր ժամանակների արվեստում։ Գոթական ռոք կատարող օրինակելի խմբեր կարող են համարվել՝ Siouxsie and the Banshees[5][6][7][8], Bauhaus, The Cure, Joy Division, The Sisters of Mercy և the Mission։ Գոթական ռոքը հիմք է դարձել գոթական ենթամշակույթի համար, որը հետագայում զգալիորեն ընդլայնվել է։
Արագ փաստեր գոթական ռոք, Ծագման ժամանակ ...
գոթական ռոք | |
---|---|
Ծագման ժամանակ | 1979 |
Ծագման երկիր | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Փակել