Պոստ փանկ
From Wikipedia, the free encyclopedia
Պոստ փանկ (անգլ.՝ post-punk), ռոք երաժշտության ժանր, որը ձևավորվել է 1970-ական թվականների վերջերում Մեծ Բրիտանիայում, որպես փանք ռոքի շարունակություն։ Պոստ փանկ ժանրը ինչ-որ տեղ կարելի է համարել փանկի առավել շինծու ու էքսպերիմենտալ ձև[1]. ի տարբերություն փանկ ռոքի կտրուկ ու չոր հնչողության՝ պոստ փանկն առանձնանում է երաժշտական ինքնաարտահայտման մեծ բազմազանությամբ, որի պատճառը տարբեր երաժշտական ոճերի ազդեցությունն է ժանրի վրա (առաջին հերթին՝ քրաութ ռոք, օրինակ Neu! և Can խմբերը; այնպիսի ժանրեր, ինչպիսիք են դաբը, ֆանկը, դիսկոն, Դեյվիդ Բոուիի այսպես կոչված «բեռլինյան շրջանի» էքսպերիմենտալ ալբոմները, Kraftwerk-ի էլեկտրոնային հաջողությունները)։
Արագ փաստեր Պոստ փանկ post-punk, Ոճային հիմքեր ...
Պոստ փանկ post-punk | |
---|---|
Ոճային հիմքեր | փանկ ռոք, պրոտո փանկ, արտ ռոք, գլեմ ռոք, քրաութ ռոք, դաբ, ֆանկ, դիսկո |
Ծագման ժամանակ | 1978 |
Ծագման երկիր | Միացյալ Թագավորություն |
Ճանաչում | 1977—1978 (ծագումը՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ավստրալիա) |
Բխող ժանրեր | գոթիկ ռոք, ինդասթրիալ, նեոֆոլկ, սինտի փոփ, պոստ հարդկոփ, գրանջ |
Ենթաժանրեր | |
գոթիկ ռոք - նոր ալիք - cold wave | |
Հարակից ժանրեր | |
փանկ ռոք | |
Տես նաև | |
ալտերնատիվ ռոք, պանկ ռոք, գոթիկ ռոք |
Փակել