Գորդիոն
From Wikipedia, the free encyclopedia
Գորդիոն (հուն․՝ Γορδιον), Փռյուգիայի հնագույն մայրաքաղաքը։ Գորդիոնը տեղակայված է եղել Սաքարյա գետի աջ ափին՝ Սաքարյա և Փորսուք գետերի մոտեցման վայրի մոտ, Փոլաթլըից 21 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Անկարայից 90 կմ հեռավորության վրա, Անկարայի մարզի Յասսըհոյուք գյուղում, Անկարա-Էսքիշեհիր ճանապարհից ոչ հեռու։ Ըստ ավանդության՝ քաղաքի հիմնադրել է Փռյուգիայի առաջին թագավոր Գորդիասը[1]։
Քաղաքի առաջին պեղումները կատարվել են 1900 թվականին[2], հետագայում՝ 1951-1973 թվականներին[3]։ Հայտնաբերվել են հզոր պաշտպանական պարիսպներ քարից ու հում աղյուսից, հում աղյուսից բնակելի տներ տնային տնտեսության մեծաթիվ առարկաներով, արհեստագործական գործիքներ և զենք։ Հայտնաբերվել է նաև լայանածավալ նեկրոպոլ։