Գրիգորի Ռոմանով
From Wikipedia, the free encyclopedia
Ռոմանով Գրիգորի Վասիլևիչ (փետրվարի 7, 1923(1923-02-07)[1][2], Borovichskiy Uyezd, Նովգորոդի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 3, 2008(2008-06-03)[3][2], Մոսկվա, Ռուսաստան), սովետական պետական և կուսակցական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1983)։ ՍՄԿԿ անդամ 1944 թվականից։
Գրիգորի Ռոմանով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1923(1923-02-07)[1][2] |
Ծննդավայր | Borovichskiy Uyezd, Նովգորոդի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 3, 2008(2008-06-03)[3][2] (85 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի ծովային տեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ և Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո |
Grigory Romanov Վիքիպահեստում |
Ավարտել է (հեռակա) Լենինգրադի նավաշինության ինստիտուտը (1953)։ Մասնակցել է 1941—1945 թվականների Հայրենական մեծ պատերազմին։ 1946 թվականից աշխատել է Լենինգրադի Ա․ Ա․ ժդանովի անվան գործարանի կենտրոնական կոնստրուկտորական բյուրոյում (կոնստրուկտոր, սեկտորի վարիչ)։ 1955 թվականից՝ նույն գործարանի կուսկոմիտեի քարտուղար, ապա ՍՄԿԿ ԿԿ կուսկազմակերպիչ։ 1957 թվականից ՍՄԿԿ Լենինգրադի Կիրովյան շրջկոմի քարտուղար, այնուհետև 1-ին քարտուղարը։ 1961 թվականից Ռմանովը ՍՄԿԿ նինգրադի քաղկոմի, 1962 թվականից՝ ՄՄԿԿ Լենինգրադի մարզկոմի քարտուղար, 1963 թվականից 2-րդ քարտուղարն էր։ 1970—1983 թվականներին՝ ՄՄԿԿ Լենինգրադի մարզկոմի 1-ին քարտուղար։ 1983 թվականից՝ ՍՄԿԿ ԿԿ քարտուղար։ ՍՄԿԿ ԿԿ անդամ է 1966 թվականից, ՍՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամության թեկնածու՝ 1973 թվականից, Քաղբյուրոյի անդամ՝ 1976 թվականից։ ՍՍՀՄ VII—X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է։ 1971 թվականից ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության անդամ։ Պարգևատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության և 2 այլ շքանշաններով։