Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Դանիա-Նորվեգական միություն կամ թագավորություն (դան․՝ Danmark-Norge, նորվ.՝ Danmark-Noreg), ուշմիջնադարյան պետություն Սկանդինավյան թերակղզում, Յուտլանդիա թերակղզում և Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային կղզեխմբերում 1536-1814 թվականներին։ Հիմնադրել է Դանիայի արքա Քրիստիան III-ը 1536 թվականին[1]։ Երկիրը կառավարել է Օլդենբուրգների արքայատոհմը[2]։ Տարածքը կազմել է առավելագույնը 487 476 կմ²՝ Քրիստիան VII արքայի օրոք (1766-1808)[3]։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Կոպենհագեն | |||
Մակերես | 487 476 կմ² (1780) | |||
Բնակչություն | 1 315 000 (1645) 1 859 000 (1801) | |||
Լեզու | դանիերեն, նորվեգերեն, գերմաներեն | |||
Կրոն | լյութերականություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | Թագավոր | |||
Պատմություն | ||||
- Հյուսիսային յոթնամյա պատերազմ | 1563-1570 | |||
- Կալմարյան պատերազմ | 1611-1613 | |||
- Առևտրական քաղաքների գրավում (Հնդկաստան) | 1620 | |||
- Գվինեայի գրավում (Աֆրիկա) | 1658 | |||
- Անթիլյան կղզիների գրավում (Կարիբյան ծով) | 1754 |
Թագավորության մայրաքաղաքն էր Կոպենհագենը, քանի որ միության մեջ գերիշխող դերը Դանիայինն էր։ Պետական լեզուներն էին դանիերենն ու գերմաներենը, իսկ պետության առաջնորդը կրում էր «Դանիայի և Նորվեգիայի, վենդերի ու գոթերի արքա» տիտղոսը[4]։ Հզորության շրջանում, երբ երկրում զարգացել էր ծովագնացությունը, ներառել է բազմաթիվ հարևան և հեռավոր կղզիներ՝ Ատլանտյան օվկիանոսի տարածքում՝ հասնելով մինչև Գրենլանդիա, Իսլանդիա, Ֆարերյան և այլ կղզիներ՝ սահմանաբաժան դառնալով Հյուսիսային սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսների միջև։ Դանիայի կազմում են եղել նաև Շլեզվիգի և Հոլշտեյնի կոմսությունները (ժամանակակից Գերմանիայի նահանգներից Շլեզվիգ Հոլշտայնը)։ Թագավորությունն ունեցել է գաղութներ Հնդկաստանում, Աֆրիկայում ու Կարիբյան ծովում[5]։
16-րդ դարի սկզբին, երբ Շվեդիայում գահ է բարձրանում Գուստավ I Վազան, Կալմարյան միությունը լուծարվում է։ Վերջինս միավորում էր երեք սկանդինավյան երկրներ։ Դրանից հետո Նորվեգիան անցնում է Դանիայի գերիշխանության ներքո, թեև նրանց թագավորությունը դարձյալ միության սկզբունքներով էր գործում։ Նորվեգիայում մեծապես զարգանում է գրական լեզուն՝ բուկմոլը, որն իրենից ներկայացնում էր դանիերենի տարատեսակ՝ նորվեգերենի հիմքով։ Նապոլեոնյան պատերազմների և Կոպենհագենի ռմբակոծումից հետո անգլիացիները կարողանում են ծնկի բերել այս միությունը։ 1807-1814 թվականների դանիա-անգլիական պատերազմից հետո Դանիան կնքում է Քիլի պայմանագիրը, որի համաձայն Նորվեգիայի ցամաքային տարածքը զիջում է Շվեդիայի թագավորությանը[6][7]։
Նորվեգացիներն ընդդիմանում են Քիլի պայմանագրի որոշմանը և իրենց թագավոր ընտրում ապագա Քրիստիան VIII-ին, սակայն այդ թագավորությունը մեկ տարվա կյանք է ունենում[8]։ Առաջանում է մեկ այլ միություն, որի մեջ մտնում է Նորվեգիան՝ Շվեդիայի և Նորվեգիայի միացյալ թագավորությունը[9]։