Դրոշի անարգում
From Wikipedia, the free encyclopedia
Դրոշի անարգում կամ դրոշի պղծում, դրոշի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում։ Ազգային դրոշի անարգումը կարող է քաղաքական տեսակետ ներկայացնելու նպատակ կամ բողոքի բնույթ ունենալ, քանի որ այն կապված է ազգային խորհրդանիշների կամ իշխանության խորհրդանիշների նկատմամբ վիրավորական պահվածքի հետ կամ կարող է կատարվել խուլիգանական դրդապատճառներով։ Որոշ երկրներ ունեն օրենքներ, որոնք արգելում են ոչնչացման մեթոդները (օրինակ՝ հանրության առաջ այրելը) կամ արգելող հատուկ օգտագործման արգելում (օրինակ՝ առևտրային նպատակներով)։ Որոշ երկրներում դրոշը պղծելը հանցագործություն է։ Որոշ օրենքներ տարբերակում են երկրի սեփական ազգային դրոշը և այլ երկրների դրոշները պղծելը։ Որոշ երկրներ նաև արգելել են բոլոր տեսակի դրոշների պղծումը սեփական երկրից մինչև այլ երկրների դրոշներ։ Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի քաղաքացիների համար չկան հատուկ կանոնակարգեր իրենց ազգային դրոշի օգտագործման վերաբերյալ, նրանք ունեն բոլոր իրավունքներն իրենց ազգային դրոշների զանազան չարաշահումներ իրականացնելու համար, սակայն այս երկրներում արգելվում է օտարերկրյա դրոշների հետ այդպես վարվելը[1]։