Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկ
միջազգային ֆինանսական կազմակերպություն / From Wikipedia, the free encyclopedia
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկ (ԵՆԱԲ) (չինարեն` 亚洲基础设施投资银行 անգլ.՝ Asian Infrastructure Investment Bank, AIIB), միջազգային ֆինանսական կազմակերպություն, որի ստեղծումն առաջարկել է Չինաստանը։ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի հիմնական նպատակներն են խթանել ֆինանսական համագործակցությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Ասիայում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումը` ճանապարհների և օդանավակայանների կառուցումից մինչև կապի ալեհավաքներ ու էկոնոմ դասի բնակարաններ[1]։
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկ | |
---|---|
Տեսակ | միջազգային ֆինանսական կազմակերպություն և multilateral development bank? |
Հիմնադրված | հոկտեմբերի 24, 2014 |
Գլխադասային գրասենյակ | Պեկին, Չինաստան |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն |
Գլխավոր քարտուղար | Jin Liqun? |
Կայք | aiib.org |
Ըստ ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովի՝ ԵՆԱԲ-ը չի դիտվում որպես ԱՄՀ-ի, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պոտենցիալ մրցակից։ Այնուամենայնիվ, փորձագետները ԵՆԱԲ-ը դիտարկում են որպես ԱՄՆ-ում տեղակայված Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի հավանական մրցակից։ ԵՆԱԲ-ի հաջողությունների մասին հաղորդումներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն զգուշացրել է, որ ԱՄՆ-ում միջազգային ֆինանսական կազմակերպություններին, ինչպիսիք են ՀԲ-ն և ԱՄՀ-ն, վստահության կորուստ է սպառնում[2][3]։
Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը գլխավորել են կազմակերպությունը` հայտնվելով ձայների խոշորագույն սեփականատերերի եռյակում։ Ընդ որում, ՉԺՀ-ն կարևորագույն որոշումների վրա վետոյի փաստացի իրավունք ունի[4]։