Լյարդաբջջային քաղցկեղ
From Wikipedia, the free encyclopedia
Լյարդաբջջային քաղցկեղ (ԼԲՔ) մեծահասակների մոտ լյարդի առաջնային քաղցկեղի ամենատարածված տեսակն է և ներկայումս ցիռոզով հիվանդ մարդկանց մահվան ամենատարածված պատճառն է[1]։ ԼԲՔ-ն աշխարհում քաղցկեղից մահացության երրորդ առաջատար պատճառն է[2]։
Լյարդաբջջային քաղցկեղ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | լյարդի մեծացում, մարմնի քաշի կորուստ, որովայնային ցավ, Քրտինք և Դեղնախտ |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
ՀՄԴ-9 | 155 |
ՀՄԴ-10 | C22.0 |
Hepatocellular carcinoma Վիքիպահեստում |
Լյարդաբջջային կարցինոման առաջանում է լյարդի քրոնիկ բորբոքման պայմաններում և սերտորեն կապված է քրոնիկական վիրուսային հեպատիտի (հեպատիտ B կամ C) կամ տոքսինների ազդեցության հետ, ինչպիսիք են ալկոհոլը, աֆլատոքսինը կամ պիրոլիզիդին ալկալոիդները։ Որոշ հիվանդություններ, ինչպիսիք են հեմոքրոմատոզը և ալֆա 1-անտիտրիպսինի անբավարարությունը, զգալիորեն մեծացնում են ԼԲՔ-ի զարգացման ռիսկը։ Մետաբոլիկ համախտանիշը և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները նույնպես համարվում են ԼԲՔ-ի ռիսկի գործոններ[3]։
Ինչպես ցանկացած քաղցկեղի դեպքում, ԼԲՔ-ի բուժումը և կանխատեսումը ևս կախված է ուռուցքի հիստոլոգիական առանձնահատկություններից, չափից, քաղցկեղի տարածվածությունից և հիվանդի ընդհանուր առողջական վիճակից։
Լյարդաբջջային քաղցկեղի դեպքերի ճնշող մեծամասնությունը և բուժումից հետո ապրելիության ամենացածր ցուցանիշները գրանցվում են Ասիայում և Ենթասահարյան Աֆրիկայում, այն երկրներում, որտեղ հեպատիտ B-ն համարվում է էնդեմիկ վարակ, և շատերը մոտ վարակումը բնածին է։ ԱՄՆ-ում և այլ զարգացող երկրներում ԼԲՔ-ով հիվանդացությունը աճում է հեպատիտ C վիրուսով վարակվածության աճի հետևանքով։ Տղամարդկանց մոտ անհայտ պատճառներով հիվանդացությունը ավելի քան չորս անգամ հաճախ է, քան կանանց մոտ[3]։