Կինն ու թռչունը
From Wikipedia, the free encyclopedia
Կինն ու թռչունը (կատ.՝ Dona i Ocell), Խոան Միրոյի հեղինակած քսաներկու մետր բարձրությամբ արձանն է, որը 1983 թվականին տեղադրվել է Բարսելոնայի Խոան Միրոյի զբոսայգում։ Համահեղինակ Խոան Գարդի Արդիգասը արձանը պատել է խճանկարով[1]։
Արագ փաստեր Կինն ու թռչունը, տեսակ ...
Կինն ու թռչունը | |
---|---|
տեսակ | քանդակ |
քանդակագործ | Խոան Միրո |
տարի | 1983 |
բարձրություն | 2200 |
լայնություն | 300 |
ուղղություն | ժամանակակից արվեստ |
ժանր | հանրային արվեստ |
նյութ | բետոն |
գտնվելու վայր | Բարսելոնա |
քաղաք | La Nova Esquerra de l'Eixample? |
մասն է | public art in Barcelona? |
կայք | |
Dona i Ocell Վիքիպահեստում |
Փակել
Բետոնե արձանը պաշտոնապես բացվել է 1982 կամ 1983 թվականին (համաձայն տարբեր աղբյուրների), և Միրոյի Արտիգասի հետ համագործակցած վերջին աշխատանքներից մեկն է[2]։ Արտիգասը բետոնի վրա խճանկար է արել, ինչը, որ առաջ արել էր Միրոյի պատի վրա Ռեյնի Լյուդվիգսհաֆենում։ Այս գործը Միրոյին պատվիրված երեք գործերից վերջինն էր, որոնք պետք է դիմավորեին Բարսելոնայի հյուրերին՝ երկնքում, ջրում և ցամաքում[3]։
Միրոն չի կարողացել մասնակցել բացմանը, քանի որ ծանր հիվանդ էր։ Նա մահացել է քանդակի բացումից մոտ մեկ տարի անց։