Ժամանակակից արվեստ
ներկայիս ժամանակակից արվեստը, սկսած փոփ արվեստից եւ հայեցակարգային արվեստից / From Wikipedia, the free encyclopedia
Ժամանակակից արվեստ (անգլ.՝ contemporary art), այսօրվա արվեստ, որը ստեղծվել է 20-րդ դարի երկրորդ կեսին կամ 21-րդ դարում։ Ժամանակակից արվեստագետներն աշխատում են գլոբալ ազդեցության տակ գտնվող, մշակութային բազմազանությամբ և տեխնոլոգիական առումով զարգացող աշխարհում։ Նրանց արվեստը դինամիկ կերպով համադրում է նյութեր, մեթոդներ, հայեցակարգեր և սյուժեներ, որոնք շարունակում են սահմանների վիճարկումը, որը սկսվել է 20-րդ դարում։ Լինելով բազմազան և էկլեկտիկ՝ ժամանակակից արվեստն ընդհանուր առմամբ տարբերվում է միասնական, կազմակերպող սկզբունքի, գաղափարախոսության կամ «-իզմ»-ի (անգլ.՝ -ism) բացակայությամբ։ Ժամանակակից արվեստը մշակութային երկխոսության մի մասն է, որը վերաբերում է ավելի լայն համատեքստային շրջանակներին, ինչպիսիք են անձնական և մշակութային ինքնությունը, ընտանիքը, համայնքը և ազգությունը։
Խոսակցական անգլերենում «modern» և «contemporary» բառերը հոմանիշներ են, ինչը հասցնում է այն բանին, որ խառնաշփոթ է առաջանում «contemporary art» (անգլ. թարգմանաբար՝ «ժամանակակից արվեստ») և «modern art» (անգլ. թարգմանաբար՝ «մոդեռն, արդիական; ժամանակակից արվեստ») հասկացությունների միջև[1]։