Հայնրիխ Վյոլֆլին
From Wikipedia, the free encyclopedia
Հայնրիխ Վոլֆլին (գերմ.՝ Heinrich Wölfflin, հունիսի 21, 1864(1864-06-21)[1], Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա - հուլիսի 19, 1945(1945-07-19)[2][3][4][…], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի արվեստաբան։
Հայնրիխ Վյոլֆլին Heinrich Wölfflin | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1864(1864-06-21)[1] Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա |
Մահացել է | հուլիսի 19, 1945(1945-07-19)[2][3][4][…] (81 տարեկան) Ցյուրիխ, Շվեյցարիա |
Գերեզման | Wolfgottesacker |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | արվեստագետ, պատմաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Ցյուրիխի համալսարան, Բազելի համալսարան և HU Berlin |
Գործունեության ոլորտ | արվեստագիտություն |
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[2][5] |
Եղել է գիտական ղեկավար | Fritz Knapp? |
Հայտնի աշակերտներ | Kate Steinitz?, Jakob Rosenberg?[6] և Ernst Buchner?[7] |
Պարգևներ | |
Հայր | Eduard Wölfflin? |
Heinrich Wölfflin Վիքիպահեստում |
Մշակել և վարպետորեն կիրառել է գեղարվեստական ոճի վերլուծության մեթոդիկա, որը Վյոլֆինի վաղ շրջանի գործերում ծառայել է որպես «դարաշրջանի հոգեբանությունը» հետազոտելու միջոց («Ռենեսանս և բարոկկո», 1888 թ., «Դասական արվեստ», 1899 թ.)։ Ավելի ուշ, նեոկանտականության ազդեցությամբ, Վյոլֆինն ավելի ու ավելի է սահմանափակել վերլուծության խնդիրները՝ սահմանելով «աշխարհընկալման մեթոդները»՝ վերացարկված ձևական կատեգորիաների համակարգերը, դրանց հանգեցնելով տարբեր դարաշրջանների կամ ժողովուրդների արվեստի բնորոշումը («Արվեստի պատմության հիմնական հասկացությունները», 1915 թ., «Իտալիան և ձևի գերմանական զգացողությունը», 1931 թ.)։