Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա
From Wikipedia, the free encyclopedia
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա (շվեդ.՝ Kungliga Vetenskapsakademien), Շվեդիայի թագավորական ակադեմիաներից մեկը։ Ակադեմիան անկախ, ոչ կառավարական կազմակերպություն է, որը նպաստում է գիտության՝ հատկապես բնական գիտությունների և մաթեմատիկայի զարգացմանը։
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա | |
---|---|
Տեսակ | գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական ակադեմիաներ, շենք և ազգային ակադեմիա |
Հիմնադրված է | հունիսի 2, 1739 |
Հիմնադիր | Յոհանես Ալստրոմեր, Անդերս Յոհան ֆոն Հոպկեն, Սթեն Կարլ Բիելկե, Կառլ Լիննեյ, Մարթեն Թրիվել և Կարլ Վիլհելմ Քեդերհիլմ |
Վայր | Ֆրեսաթի, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Երկիր | Շվեդիա |
Հասույթ | 15,2 մլն € (2020) |
Դուստր ընկերություններ | Abisko research station? |
Կայք | kva.se(անգլ.)(շվեդ.) |
Մասնակից է | Տիեզերական հետազոտությունների հանձնաժողով[1], Միջազգային գիտական խորհուրդ[2], InterAcademy Partnership[3], Association of Learned and Professional Society Publishers?[4] և Բոլոր եվրոպական ակադեմիաներ[5] |
Royal Swedish Academy of Sciences Վիքիպահեստում |
Ակադեմիան 1739 թվականի հունիսի 2-ին հիմնել են բնագետ Կարլ Լինեյը, առևտրական Յոհանես Ալստրոմերը, ինժեներ-մեխանիկ Մարթեն Թրիվելը, քաղաքացիական ծառայողներ Սթեն Կարլ Բիելկեն և Կարլ Վիլհելմ Քեդերհիլմը և պետական գործիչ, գրող Անդերս Յոհան ֆոն Հոպկենը[6]։
Ակադեմիան նպատակ ուներ կենտրոնանալ կիառական գիտությունների վրա և ակադեմիայի արդյունքները շվեդերեն հրապարակել։ Այն պետք է տարբերվեր Ուփսալայում գիտությունների թագավորական ակադեմիայից, որը հիմնվել էր 1719 թվականին և հրատարակում էր լատիներեն։ Գտնվելու վայրը մոտ էր Շվեդիայի մայրաքաղաքին (որն, ի տարբերություն Ուփսալայի, այդ ժամանակ չուներ համալսարան)։ Ակադեմիան ստեղծվել է Լոնդոնի թագավորական ընկերության և Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի նմանությամբ։