Հարոլդ Կլեյտոն Յուրի (անգլ.՝ Harold Clayton Urey, ապրիլի 29, 1893(1893-04-29)[1][2][3][…], Ուոլքերթաուն, Սենտ Ջոզեֆ շրջան, Ինդիանա, ԱՄՆ - հունվարի 5, 1981(1981-01-05)[1][2][3][…], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի քիմիկոս և ֆիզիկոս, Ազգային ԳԱ անդամ։
Արագ փաստեր Հարոլդ Կլեյտոն ՅուրիHarold Clayton Urey, Ծնվել է ...
Հարոլդ Կլեյտոն Յուրի Harold Clayton Urey |
---|
|
Ծնվել է | ապրիլի 29, 1893(1893-04-29)[1][2][3][…] Ուոլքերթաուն, Սենտ Ջոզեֆ շրջան, Ինդիանա, ԱՄՆ |
---|
Մահացել է | հունվարի 5, 1981(1981-01-05)[1][2][3][…] (87 տարեկան) Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Մասնագիտություն | աստղագետ, քիմիկոս, ֆիզիկաքիմիկոս, ֆիզիկոս, համալսարանի դասախոս և գրող |
---|
Հաստատություն(ներ) | Չիկագոյի համալսարան, Կոպենհագենի համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան և Lunar and Planetary Institute?[4] |
---|
Գործունեության ոլորտ | ֆիզիկական քիմիա և ֆիզիկա |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[5], Ամերիկյան աստղագիտական միություն[5], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5], Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[5], Century Association?[6] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Էրլհեմ Քոլեջ, Մոնտանայի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Կոլումբիայի համալսարան |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
---|
Գիտական ղեկավար | Գիլբերտ Նյուտոն Լյուիս |
---|
Եղել է գիտական ղեկավար | Ստենլի Միլլեր, Հեմոն Քրեյգ, Mildred Cohn? և Gerald J. Wasserburg? |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Frieda Urey? |
---|
Ստորագրություն
|
Harold Urey Վիքիպահեստում |
Փակել
Ավարտել է Մոնտանայի համալսարանը, 1919-1921 թվականներին դասախոսել տեղում, ապա՝ Կալիֆոռնիայի համալսարանում (1921-1924 թվականներ), Կոպենհագենում։ Հայտնագործել է դեյտերիումը (ամերիկացի քիմիկոսներ Ֆ․ Բրիկվեդի և Գ․ Մյորֆի հետ համատեղ, 1932)։ Ղեկավարել է ուրանի իզոտոպների բաժանման և ծանր ջրի արտադրության (1940 թվականից) աշխատանքները։ 1945 թվականից զբաղվել է երկրաքիմիայի, տիեզերական քիմիայի հարցերով, մասնավորապես հաստատել ամինաթթուների սինթեզի հնարավորությունը մթնոլորտում։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1934 թվական)։