Հիդեկի Տոձիո
From Wikipedia, the free encyclopedia
Հիդեկի Տոձիո (ճապ.՝ 東條 英機, դեկտեմբերի 30, 1884(1884-12-30)[1][2], Կոջիմատի-կու, Ճապոնական կայսրություն - դեկտեմբերի 23, 1948(1948-12-23)[3][1][2], Սուգամո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի քաղաքական և ռազմական գործիչ, Ճապոնական կայսերական բանակի գեներալ, դատապարտված ռազմական հանցագործ։ 1937-1938 թվականներին՝ Կվանտունյան բանակի շտաբի պետ, 1938-1939 թվականներին՝ ռազմական նախարարի տեղակալ, 1940 թվականի հուլիսից 1941 թվականի հոկտեմբերին՝ ռազմական նախարար, 1941 թվականի հոկտեմբերից 1944 թվականի հուլիս՝ վարչապետ, միաժամանակ՝ ռազմական նախարար։
Հիդեկի Տոձիո | |
---|---|
東條 英機 | |
դեկտեմբերի 30, 1884(1884-12-30)[1][2] - դեկտեմբերի 23, 1948(1948-12-23)[3][1][2] (63 տարեկան) | |
Ծննդավայր | Կոջիմատի-կու, Ճապոնական կայսրություն |
Մահվան վայր | Սուգամո, Տոկիո, Ճապոնիա |
Գերեզման | Ձոշիգայա գերեզմանատուն, Yasukuni Shrine և Խաղաղ օվկիանոս |
Քաղաքացիություն | Ճապոնական կայսրություն |
Զորատեսակ | Ճապոնական կայսերական բանակ և Kwantung Army? |
Կոչում | Բանակի գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Խաղաղօվկիանոսյան պատերազմ, Երկրորդ ճապոնա-չինական պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, February 26 Incident?, Japanese invasion of Manchuria?, Երկրորդ համաշխարհային պատերազմ և Operation Chahar? |
Կրթություն | Imperial Japanese Army Academy? և Army War College? |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Տոձիոյի կառավարությունն աջակցել է ֆաշիստական Գերմանիային ԽՍՀՄ-ի դեմ պատերազմում։ Մեծ դեր է խաղացել 1941 թվականին Խաղաղ օվկիանոսում պատերազմ սանձազերծելու գործում։ Մահապատժի է ենթարկվել Հեռավոր Արևելքի համար ստեղծված միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով։