Բանակի գեներալ
From Wikipedia, the free encyclopedia
Բանակի գեներալ, մի շարք պետություններում շնորհվող բարձրագույն սպայակազմի զինվորական կոչում։ Այն երկրների զինված ուժերում, որտեղ շնորհվում է մարշալի (ֆելդմարշալի) կոչում, այն ավագությամբ երկրորդն է, մյուսներում՝ բարձրագույնը։ Որոշ երկրներում, որտեղ կա գեներալիսիմուս կոչումը, բանակի գեներալն ավագությամբ երրորդն է։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բանակի գեներալ, այսինքն՝ չորսաստղանի գեներալ կոչումը մտցվել է 2006 թվականի հունիսի 1-ին՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքով[1][2]։ Մասնավորապես, 2006 թվականի հունիսի 1-ին՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի Հոդված 26–ում ասված է. «Օրենքի թիվ 4 հավելվածի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների զինվորական կոչումների ցանկում» «կրտսեր լեյտենանտ» բառերը հանել, իսկ «գեներալ-գնդապետ» բառերից հետո ավելացնել «բանակի գեներալ» բառերը[1][2]։ Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բանակի գեներալ» չորսաստղանի գեներալ կոչումը շնորհվում է միայն պատերազմական ժամանակաշրջանում ՝ռազմական գործողությունները ղեկավարող բարձրագույն կոչումով սպային։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |