Ճաղատ-մազով
From Wikipedia, the free encyclopedia
Ճաղատ-մազով (ռուս.՝ лысый - волосатый), քաղաքական դիսկուրսին բնորոշ ռուսական հումոր, վերաբերում է պետության ղեկավարների իրավահաջորդության էմպիրիկ կանոնին` ճաղատ կամ գրեթե ճաղատ առաջնորդին հաջորդում է մազերովը, և՝ հակառակը։ Այս հաջորդական և համաչափ փոփոխությունը նկատելի է եղել դեռևս 1825 թվականին, երբ Նիկոլայ I-ը փոխարինեց իր հանգուցյալ եղբորը՝ Ալեքսանդրին`դառնալով Ռուսաստանի կայսր։ Նիկոլայ I-ի որդին՝ Ալեքսանդր II-ը հոր հետ հիմք է դրել «ճաղատ-մազով» հաջորդականության առաջին զույգին։
Խորհրդային տարիներին (Լենինից հետո) կանոնը վերաբերում էր Կենտկոմի գլխավոր (առաջին) քարտուղարներին։ Ինչ վերաբերում է Համառուսաստանյան կենտրոնական կոմիտեի նախագահներին, հաջորդականության կանոնը չի պահպանվում։ Բացի այդ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահներն ունեցել են ավելի շատ «մազով» առաջնորդներ, քան «ճաղատ»։
Ներկայիս «ճաղատ-մազով» զույգ կազմող առաջնորդներն են գրեթե ճաղատ Վլադիմիր Պուտինը և միտրի Մեդվետևը։ Վլադիմիր Պուտինը նախագահել է 2000-ից մինչև 2008 թվականը։ Այնուհետև նրան հաջորդել է Մեդվետևը՝ նախագահելով մինչև 2012 թվականը, իսկ այնուհետև՝ կրկին Պուտինը[1]։