Մազաթափություն
աշոտյան / From Wikipedia, the free encyclopedia
Մազաթափություն, անվանում են նաև ալոպեցիա կամ ճաղատություն, մարմնի կամ գլխի ինչ-որ հատվածի մազերի կորուստը[1]։ Սովորաբար գլխի մազերի կորուստը միշտ առկա է[2]։ Մազաթափության ծանրությունը կարող է տատանվել փոքր մակերեսից մինչև ամբողջ մարմին[5]։ Սովորաբար բորբոքում կամ սպիացում տեղի չի ունենում[2]։ Որոշ մարդկանց մոտ մազաթափությունը կարող է առաջացնել հոգեբանական խանգարում[3]։
Մազաթափություն ալոպեցիա | |
---|---|
Տեսակ | տղամարդկային տիպի մազաթափություն, կանացի տիպի մազաթափություն, օջախային ալոպեցիա, տելոգենային անհետացում |
Պատճառ | Ժառանգականություն, հորմոններ, հիվանդություն և ծերացում |
Հիվանդության ախտանշաններ | մազերի կորուստ՝ գլխի և մարմնի տարբեր հատվածներից[1] |
Հետևանք | Մազաթափություն |
Բժշկական մասնագիտություն | Մաշկաբանություն |
ՀՄԴ-9 | 704.09 |
ՀՄԴ-10 | L65.9 |
Հոմանիշներ | ալոպեցիա, ճաղատություն |
Բուժում | իրավիճակի ընդունում, դեղամիջոցներ, վիրահատություն[2] |
Բարդություններ | հոգեբանական դիսթրես[3] |
Հաճախություն | տղամարդկանց՝ 50 %-ի, կանանց՝ 25 %-ի մոտ[2][4] |
Alopecia Վիքիպահեստում |
Մազաթափության ամենատարածված տեսակները ներառում են տղամարդկային տիպի մազաթափությունը, կանացի տիպի մազաթափությունը, օջախային ալոպեցիա և մազերի բարակացում, որն անվանում են նաև տելոգենային անհետացում[2]։ Տղամարդկային տիպի մազաթափություն առաջացնող պատճառը ժառանգական գործոնի և արական հորմոնների համադրությունն է, կանացի տիպի մազաթափություն առաջացնող պատճառը հայտնի չէ, օջախային ալոպեցիայի պատճառը աուտոիմուն գործոնն է, տելոգենային անհետացման պատճառը սովորաբար ֆիզիկական կամ հոգեբանական ինչ-որ երևույթն է[2]։ Տելոգենային անհետացումը շատ հաճախ ի հայտ է գալիս հղիությունից հետո[2]։
Առանց բորբոքման և սպիացման մազաթափություն առաջացնող պատճառներից են նաև մազերը քաշելը, որոշակի դեղանյութերը` ներառյալ քիմիոթերապիայի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հիպոթիրեոիդիզմի և թերսնուցման, այդ թվում՝ երկաթի անբավարարության համար նախատեսված դեղանյութերը[2][3]։ Բորբոքմամբ կամ սպիացմամբ ուղեկցվող մազաթափության պատճառներից է սնկային ինֆեկցիան, կարմիր գայլախտը, ճառագայթային թերապիան և սարկոիդոզը[2][3]։ Մազաթափության ախտորոշումը մասնակիորեն հիմնվում է տուժած օջախների վրա[2]։
Մազաթափության բուժումը ուղղակի ներառում է տվյալ վիճակի ընդունումը[2]։ Միջամտության տեսակներից կարելի է կիրառել մինոքսիդիլ դեղամիջոցը (կամ ֆինաստերիդ) և մազերի փոխպատվաստման վիրահատությունը[6][4]։ Օջախային ալոպեցիան կարող է բուժվել տուժած օջախներում ստերոիդ ներարկումներով, բայց դա պետք է հաճախակի կրկնվի, որպեսզի արդյունավետ լինի[2]։ Մազաթափությունը բավականին տարածված խնդիր է[2]։ 50 տարեկան հասակում մազաթափություն առաջանում է տղամարդկանց կեսի և կանանց քառորդ մասի մոտ[2]։ Մարդկանց 2 %-ի մոտ կյանքի ինչ-որ փուլում զարգանում է օջախային ալոպեցիա[2]։