Մարիո Բունգե
From Wikipedia, the free encyclopedia
Մարիո Ավգուստո Բունգե (իսպաներեն՝ Mario Augusto Bunge, սեպտեմբերի 21, 1919(1919-09-21)[1][2], Florida Oeste, Վիսենտե Լոպես, Բուենոս Այրես, Արգենտինա - փետրվարի 25, 2020(2020-02-25)[3][4][2], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[3])[14][15], արգենտինացի փիլիսոփա, ֆիզիկոս, որն իրեն բնորոշել է որպես իրապաշտ (ռեալիստ), համակարգվածության ձգտող (սիստեմիստ), մատերիալիստ, գիտական իրապաշտության ջատագով, ճշգրիտ փիլիսոփայություն քարոզող (պրոպագանդող) գիտնականի[16][17][18]։
Մարիո Բունգե իսպ.՝ Mario Bunge | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1919(1919-09-21)[1][2] Florida Oeste, Վիսենտե Լոպես, Բուենոս Այրես, Արգենտինա |
Մահացել է | փետրվարի 25, 2020(2020-02-25)[3][4][2] (100 տարեկան) Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[3] |
Քաղաքացիություն | Արգենտինա[5] և Կանադա[5] |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, փիլիսոփա, ակնարկագիր, սոցիոլոգ, համալսարանի դասախոս և գրող |
Հաստատություն(ներ) | Բուենոս Այրեսի համալսարան, Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան, Լա Պլատայի ազգային համալսարան և ՄաքԳիլի համալսարան[6] |
Գործունեության ոլորտ | Գիտության փիլիսոփայություն[7], philosophy of physics?[7], տեսական ֆիզիկա[7], իմացաբանություն[7] և translation from English?[7] |
Ալմա մատեր | Լա Պլատայի ազգային համալսարան |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն[8][7][9] և անգլերեն[7][9] |
Հայտնի աշակերտներ | Mabel Molinelli Wells?[10] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Marta Bunge?[6] |
Հայր | Augusto Bunge?[13] |
Կայք | mcgill.ca/philosophy/people/emeritus-faculty/bunge |
Mario Bunge Վիքիպահեստում |
Նա լայն ճանաչում է ձեռք բերել այն բանի շնորհիվ, որ հանրայնորեն, բացահայտ արտահայտել է իր մերժողական վերաբերմունքը այսպես ասած՝ կեղծ (պսևդո) գիտությունների նկատմամբ[19][20], որոնց շարքին դասում էր հոգեվերլուծությունը (փսիխոանալիզը), պրաքսիոլոգիան, հոմեոպատիան, նորդասական (նեոկլասիկ կամ ուղղափառ/օրթոդոքս) միկրոտնտեսագիտությունը, միաժամանակ սուր քննադատության է ենթարկել փիլիսոփայական այնպիսի հոսանքներ, ինչպես՝ էքզիստենցիալիզմը[21][22][23] (և հատկապես Մարտին Հայդեգերի աշխատությունները)[24][25][26][27][28], ֆենոմենոլոգիան[28], պոստմոդեռնիզմը[28][29], հերմենևտիկան[30], փիլիսոփայական ֆեմինիզմը[31][32]։
Տնտեսական ու քաղաքական տեսակետից Բունգեն ընդօրինակման արժանի է համարել «սոցիալիզմը՝ որպես կոոպերատիվիզմ» գաղափարը[33]՝ այն տարբերակելով խորհրդային տիպի սոցիալիզմից[33] ու պոպուլիզմից (ամբոխահաճությունից)[34], որոնց ենթարկել է սուր քննադատության։
Բունգեն որպես փիլիսոփայության դասախոս աշխատել է Արգենտինայում, Ուրուգվայում, Մեքսիկայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրալիայում։ Բացի այդ, որոշ ժամանակ ղեկավարել է կանադական Մոնրեալ քաղաքի Մաքգիլի անվան համալսարանի տրամաբանության և մետաֆիզիկայի ամբիոնը։