Մոնրեալ
From Wikipedia, the free encyclopedia
Մոնրեալ (ֆր.՝ Montréal [mɔ̃ʁeˈal]), ամենախոշոր քաղաքը Քվեբեկ նահանգում և մեծությամբ երկրորդ քաղաքը Կանադայում։ Սկզբնապես անվանվել է Վիլ-Մարի՝ Մարիամի քաղաք։ Մոնրեալ անունը եկել է Մոն Ռուայալ (Արքայական լեռ) լեռան անվանումից[2], որ գտնվում է քաղաքի կենտրոնում[3][4], միջին ֆրանսերենում այն հնչում էր որպես Մոնտ Ռեալ[5]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոնրեալ (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մոնրեալ | |||||
Montréal | |||||
| |||||
Երկիր | Կանադա | ||||
Ներքին բաժանում | Վիլ-Մարի, Պիերեֆոնֆս-Ռոքսբորո, Լե Պլատո Մոն Ռոյալ, Ըհաթսիք Կարտերվիլ, Կոտ դը Նեժ Նոտր Դամ դե Քրաս, Լիլ Բիզար Սենտ Ժենեվևե, Լաչին, ԼաՍալ, Րիվյեր դե Պրերի Պուանտ օ Տրեմբլ, Անժու, Ռոզմոն Լա Պտի Պատրի, Լե Սյուդ Էստ, Սեն Լորեն, Սեն Լեոնար, Վերդեն, Վիլրե Սեն Միշել Պարկ Իքստենշն, Մերսյե Հոխելաժ Մազոնյով, Մոնրեալ Նորդ և Օտրեմոն | ||||
Քաղաքապետ | Լորան Բլանշեր | ||||
Հիմնադրված է | 1642 թ. | ||||
Մակերես | 363,13 կմ² | ||||
ԲԾՄ | 31 մետր | ||||
Խոսվող լեզուներ | Ֆրանսերեն | ||||
Բնակչություն | 1,65 մլն. մարդ (2011) | ||||
Խտություն | 4518 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC-5 | ||||
Հեռախոսային կոդ | +1 514 +1 438 | ||||
Փոստային դասիչ | H | ||||
Պաշտոնական կայք | ville.montreal.qc.ca | ||||
| |||||
2009 թվականի հուլիսի տվյալներով՝ Մեծ Մոնրեալի բնակչության թիվը կազմել է 3 814 000 մարդ[6], Մոնրեալ ագլոմերացիայի բնակչությունը, որի կազմի մեջ մտնում են Մոնրեալ կղզու մունիցիպալիտետները, կազմում է 1 906 811 մարդ[7]։ Իսկ Մոնրեալ քաղաքի բնակչությունը գնահատվում է մոտավորապես 1 620 693 մարդ[8]։
Քաղաքի միակ պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, քաղաքի 59,8 % բնակչության համար այդ լեզուն մայրենին է, ապա լեզվակիրների հաջորդ մասը կազմում են անգլերեն իմացողները՝ 19,4 %[9][10]: Մեծ Մոնրեալում ֆրանսերենով խոսողների մասը կազմում է բնակչության 67,9 %-ը, երկրորդ տեղը զբաղեցնում է անգլերենը՝ 16,5 %[11]: Քաղաքի բնակչության կեսից ավելին խոսում է երկու լեզուներով էլ[12]։ Մոնրեալը աշխարհի երկրորդ ամենամեծ ֆրանսալեզու քաղաքն է Փարիզից հետո։ Նաև աշխարհում կան այլ ֆրանսախոս քաղաքներ՝ Քինշասա, Ալժիր և Աբիջան, սակայն այդ քաղաքներում ֆրանսերենը երկրորդ լեզվի կարգավիճակ ունի[13][14]։
Մոնրեալը սովորաբար զբաղեցնում է ամենաբարձր հորիզոնականները աշխարհի ամենահարմարավետ քաղաքների շարքում։ Monocle Magazine ամսագիրը քաղաքն անվանել է «Կանադայի մշակութային քաղաք», իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մոնրեալն անվանել է դիզայնի քաղաք[15][16]։ 70-ական թվականների կեսերին, զիջելով տնտեսական մայրաքաղաքի տիտղոսը Տորոնտոյին, Մոնրեալը մնում է Կանադայի կարևոր արդյունաբերական, գործարար և մշակութային կենտրոնը։ Առավել նշանակալի ճյուղերից են աէրոտիեզերականը, դեղագիտականը, կենսատեխնոլոգիականը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, զբոսաշրությունը, կինոարդյունաբերությունը, ինչպես նաև զարգացած է համակարգչային խաղերի արդյունաբերությունը[17]։