Միլորադ Մաժիչ
From Wikipedia, the free encyclopedia
Միլորադ Մաժիչ (մարտի 23, 1973(1973-03-23), Վրբաս, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), Սերբիայի ֆուտբոլի մրցավար։ ՖԻՖԱ-ի մրցավար 2009 թվականից։ 2014 թվականի աշխարհի առաջնության մրցավարներից մեկը[1]։
Քաղաքացիությունը | Սերբիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 23, 1973(1973-03-23) (51 տարեկան) | ||
Ծննդավայր | Վրբաս, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
2007 թվականի օգոստոսի 18-ին իր նորամուտը նշել Է Սերբիայի բարձրագույն դիվիզիոնի առաջնության հանդիպման գլխավոր մրցավարի պաշտոնում։ 2009 թվականին նա իր նորամուտը նշեց միջազգային ասպարեզում՝ դատելով Գերմանիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ փուլի մի շարք հանդիպումներ, ինչպես նաև 2009-ին առաջին անգամ դատեց Ֆինլանդիայի և Ուելսի հավաքականների միջև 2010-ի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը (2:1)։ 2011 թվականին Դանիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում երեք խաղ է անցկացրել։ 2013 թվականին դատում է Թուրքիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնության երկու հանդիպում։
2009 թվականից զբաղվում է Եվրոպական ակումբային մրցաշարերի մրցավարությամբ, իր նորամուտը նշել է ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի 2009/10 ընտրական փուլի լլանելլի և Մոտերուել ակումբների միջև (0:3) խաղից։ 2013 թվականին դատում է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2012/13 մրցաշրջանի կիսաեզրափակիչ հանդիպումը Ֆեներբահչե և Բենֆիկա ակումբների միջև (1:0), դատում է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մի շարք հանդիպումներ։
2014 թվականի հունվարի 15-ին երկու օգնականներ Դալիբոր Ջյուրջևիչի և Միլովան Ռիստիչի հետ ընտրվել է Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի 2014 թվականի առաջնության մրցավարներից մեկը։
2018 թվականի մայիսի 7-ին նշանակվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի Մադրիդի «Ռեալ» - «Լիվերպուլ» հանդիպման գլխավոր մրցավար[2]։
2018 թվականին ընդգրկվել է Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները սպասարկելու մրցավարների թվում[3]։
2019 թվականին ճանաչվել է Չինաստանի Սուպերլիգայի լավագույն մրցավար՝ դառնալով առաջին օտարերկրացին, ով ստացել է այդ կոչումը[4]։
2023 թվականի հունիսի 27 - ին ՌՖՄ-ն հայտարարել է Մաժիչի նշանակման մասին մրցավարական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում[5]։