Նորածնային ինֆեկցիաներ
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Նորածնային ինֆեկցիաներ, առաջանում են ներարգանդային շրջանում կամ կյանքի առաջին չորս շաբաթվա ընթացքում (նորածնային շրջան)[1]։ Նորածնային ինֆեկցիաները կարող են փոխանցվել մորից նորածնին ծննդաբերեւթյան ժամանակ կամ ծնվելուց հետո[2]։ Որոշ ինֆեկցիաներ կարող են զարգանալ անմիջապես ծնվելուց հետո, մինչդեռ այլ վարակներ կարող են հետծննդյան շրջանում զարգանալ։ Նորածինային որոշ վարակներ, ինչպիսիք են ՄԻԱՎ-ը, հեպատիտ B-ն և մալարիան զարգանում են բավականին ուշ։
Նորածնային ինֆեկցիաներ | |
---|---|
Տեսակ | 26 շաբաթական հղիություն, անհաս երեխա, <990 գրամ քաշով նորածիններ |
Պատճառ | Բակտերիաներ, վիրուսներ, սնկեր |
Բժշկական մասնագիտություն | Մանկաբուժություն, Նեոնատոլոգիա |
ՀՄԴ-9 | 771 |
ՀՄԴ-10 | P35-P39 |
Հոմանիշներ | Նորածնային վարակներ |
Ռիսկի գործոններ | Անհասություն, ցածր քաշով նորածիններ, ծննդաբերական բարդություններ, հիպոքսիա |
Բուժում | Հակաբակտերիալ և հակավիրուսային թերապիա |
Ռիսկի խմբում են գտնվում անհաս և ցածր քաշով նորածինները։ Անհաս նորածինների մոտ հաճախ հանդիպում է շնչառական խանգարումների համախտանիշ, որը կարող է ունենալ բացասական հետևանքներ, ինչպես նաև կարող է ինֆեկցաների հետևանք լինել։ Որոշ դեպքերում նորածինների շնչառական ուղիների հիվանդությունները մեծացնում են ապագայում ինֆեկցիաներով վարակվելու հավանականությունը[3]։
Հակաբակտերիալ թերապիան արդյունավետ է նորածնային ինֆեկցիաների ժամանակ, հատկապես երբ հարուցիչը հնարավոր է արագ հայտնաբերել[4] : Չնայած նրան որ ամնամեծ ռիսկի խմբում են գտնվում անհաս նորածինները, այնուամենայնիվ բոլոր նորածինները կարող են վարակվել։ Նորածնային ինֆեկցիաները կարող են կապված լինել վաղաժամ պտղապարկի պատռման ժամանակ ինֆեկցիաների ներթափանցումով, որի հետևանքով կարող է զարգանալ նաև նորածնային սեպսիս[5][6]։ Բուժման բարելավման հետազոտությունները դեռ շարունակվում են։