Պուրիմ
հրեական տոն / From Wikipedia, the free encyclopedia
Պուրիմ (/ˈpʊərɪm/; եբրայերեն՝ פּוּרִים (օգնություն • ինֆո) Pûrîm פור pur[1],, աքքադերեն՝ pūru), հրեական տոն, որը հիշատակում է հրեա ժողովրդի փրկությունը Համանից, որը պլանավորել էր սպանել հրեա ժողովրդին Աքեմենյան պետության օրոք։ Պատմությունն արձանագրված է աստվածաշնչյան Էսթերի գրքում (եբրայերեն՝ מגילת אסתר Megillat Ester):
Պուրիմ | |
---|---|
18-րդ դարի աղոթագիրք Պուրիմի հրաշքների մասին | |
Պաշտոնապես | Պուրիմ פּוּרִים |
Տեսակ | Հրեական կրոն, մշակույթ |
Ենթադաս | հրեական տոներ |
Ամսաթիվ | 14 Adar? |
Կրոն | հուդայականություն |
Ըստ Էսթերի գրքի՝ պարսից Ահասերուս (համարվում է Պարսկաստանի Քսերքսես I կամ Արտաքսերքսես I)[2][3][4][5] թագավորի վեզիր Համանը նախատեսել էր սպանել թագավորության բոլոր հրեաներին, սակայն նրա ծրագրերը չիրագործվեցին Մորդեխայի և նրա զարմուհու և որդեգիր դստեր՝ Պարսից թագուհի դարձած Էսթերի շնորհիվ։ Փրկության օրը դարձավ խնջույքի և ուրախության օր։
Հիմք ընդունելով Էսթերի գիրքը[6]՝ «[...], որ նրանք պետք է տոնեն և ուրախ օրեր անցկացնեն, միմյանց բաժին ուղարկեն և աղքատներին նվերներ», Պուրիմը հրեաների կողմից տոնվում է
- Սննդամթերքի և խմիչքների երկկողմանի փոխանակմամբ, որը հայտնի է որպես mishloach manot
- Բարեգործություն աղքատներին, հայտնի է որպես mattanot la-evyonim[7]
- Տոնական ուտեստի ճաշակում՝ se'udat Purim
- Էսթերի գրքի հրապարակային արտասանում («մեգիլահի ընթերցում»), հայտնի է որպես kriat ha-megillah, սովորաբար սինագոգում
- Լրացուցիչ արտասանումներ, որոնք հայտնի են որպես Al HaNissim, ամենօրյա աղոթքներ և գոհունակություն ընթրիքից հետո
Այլ սովորույթներ ներառում են գինու կամ այլ ալկոհոլային խմիչքների, դիմակների և բեմական հագուստների օգտագործում և հանրային տոնակատարություններ[8]։
Պուրիմն ամեն տարի նշվում է եբրայական օրացույցի համաձայն Ադար ամսի 14-ին, հրեաների՝ իրենց թշնամուն հաղթելու հաջորդ օրը։ Աստվածաշնչյան Յոշուայի ժամանակ պատով պաշտպանված քաղաքներում Պուրիմը փոխարինվում է Ադարի 15-րդ օրը, որը հայտնի է որպես Շուշան Պուրիմ, քանի որ Շուշան քաղաքում մարտնչումը շարունակվել էր Ադարի 14-րդ օրը[9]։ Այսօր, միայն Երուսաղեմում և մի քանի այլ քաղաքներում է Պուրիմը տոնվում Ադարի 15-ին։