Արտաքսերքսես I
From Wikipedia, the free encyclopedia
Արտաքսերքսես I (մ.թ.ա. մոտ 491 - 25 դեկտեմբեր 424), Աքեմենյան հարստության թագավոր Իրանում։ Գահակալել է մ.թ.ա. 465-424-ին, հոր՝ Քսերքսես թագավորի, և ավագ եղբոր՝ գահաժառանգ Դարեհի, պալատական դավադրությամբ սպանվելուց հետո։ 465-462-ին պատերազմել է թագապահանջ եղբոր՝ Վստասպի, դեմ և, հաղթելով նրան, միանձնյա իշխել։ Շարունակել է պատերազմը Հունաստանի դեմ, 454-ին Նեղոսի գետաբերանում խորտակել աթենական նավատորմիղը։ Սակայն 449-ին Սալամինի ճակատամարտում պարտվել է և ճանաչել Փոքր Ասիայի հունական քաղաքների անկախությունը։ Թաղվել է Նակշ-ի-Ռուստեմում։
Արագ փաստեր Արտաքսերքսես I, Ծնվել է ...
Արտաքսերքսես I | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 5-րդ դար |
Մահացել է | մ. թ. ա. 424 |
Մահվան վայր | Շոշ |
Գերեզման | Նաղշե Ռոսթամ |
Կրոն | Զրադաշտականություն |
Մասնագիտություն | գերիշխան |
Ամուսին | Damaspia? |
Ծնողներ | հայր՝ Քսերքսես I, մայր՝ Amestris? |
Զբաղեցրած պաշտոններ | Great King? |
Երեխաներ | Sogdianus of Persia?, Xerxes II?, Դարեհ II[1], Պարիսատիս և Arsites? |
Artaxerxes I Վիքիպահեստում |
Փակել