Ջեյմս Հոփվուդ Ջինս
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Հոփվուդ Ջինս (անգլ.՝ Sir James Hopwood Jeans, սեպտեմբերի 11, 1877(1877-09-11)[1][2][3][…], Օրմսկիրկ, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - սեպտեմբերի 16, 1946(1946-09-16)[1][2][3][…], Դորկինգ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի ֆիզիկոս և աստղագետ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1906, 1919-1929 թվականներին՝ քարտուղար), 1925-1927 թվականներին՝ Թագավորական աստղագիտական ընկերության նախագահ։
Ջեյմս Հոփվուդ Ջինս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1877(1877-09-11)[1][2][3][…] Օրմսկիրկ, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | սեպտեմբերի 16, 1946(1946-09-16)[1][2][3][…] (69 տարեկան) Դորկինգ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ, գրող և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Փրինսթոնի համալսարան[4], Քեմբրիջի համալսարան[4] և Մաունթ Վիլսոնի աստղադիտարան[4] |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա, աստղագիտություն և մաթեմատիկա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն[5] |
Ալմա մատեր | Թրինիթի քոլեջ և Քեմբրիջի համալսարան[6] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][7] |
Գիտական ղեկավար | Էդմունդ Թեյլոր Ուիտեկեր[8] |
Եղել է գիտական ղեկավար | Ռոնալդ Ֆիշեր |
Պարգևներ | |
James Hopwood Jeans Վիքիպահեստում |
Հիմնական աշխատանքները վերաբերում են տեսական ֆիզիկային (գազերի կինետիկ տեսության, ճառագայթման տեսության) և աստղաֆիզիկային։ Ջոն Ռելեյից անկախ ստացել է բացարձակ սև մարմնի ճառագայթման սպեկտրում էներգիայի բաշխման բանաձևը։
Աստղագիտական աշխատանքները նվիրված են պտտվող հեղուկ մարմինների հավասարակշիռ ձևերի և աստղերի, աստղային համակարգերի ու միգամածությունների կառուցվածքի և զարգացման խնդիրներին[11]։
Ջեյմս Հոփվուդ Ջինսը հեղինակն է կոսմոգոնիական հիպոթեզի, որը լայն տարածում ուներ 20-րդ դարի 20-30-ական թվականներին։