Ռոնալդ Ֆիշեր
From Wikipedia, the free encyclopedia
Սըր Ռոնալդ Այլմեր Ֆիշեր (անգլ.՝ Ronald Aylmer Fisher, փետրվարի 17, 1890(1890-02-17)[1][2][3][…], Արևելյան Ֆինչլի, Բարնեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 29, 1962(1962-07-29)[1][2][3][…], Ադելաիդա, Ավստրալիա[4]), անգլիացի վիճակագիր, էվոլյուցիոն կենսաբան և գենետիկ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1929 թվական), Թագավորական վիճակագրական ընկերության (անգլ.՝ Royal Statistical Society)անդամ, բազմաթիվ ակադեմիաների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ, Գիտությունների պատվավոր դոկտոր և բազմաթիվ համալսարանների իրավաբանական գիտությունների դոկտոր (Լոնդոն, Հարվարդ, Չիկագո, Կալկաթա, Գլազգո և այլն)։
Մաթեմատիկական վիճակագրության մեջ Ֆիշերը հանդիսանում է Կառլ Փիրսոնի[Ն 1] դասական ստեղծագործությունների և մեթոդների ամենաակնառու շարունակողը,․մասնավորապես, Ջերզի Նեյմանի հետ միասին մշակել է փոփոխականների վիճակագրական գնահատման[Ն 2] տեսության, վիճակագրական որոշումների, փորձի նախագծման և վարկածների ստուգման հիմքերը։ Ֆիշերի մեթոդների մեծ մասը ունի ընդհանուր բնույթ և կիրառվում է բնական գիտություններում, տնտեսագիտության մեջ և գործունեության այլ ոլորտներում։ Դանիացի պատմաբան Հալդ Անդերսի բնորոշմամաբ նա․
հանճար է, որը գրեթե միանձնյա դրել է ժամանակակից վիճակագրության հիմքերը[14]։ - Հալդ Անդերս |
Ըստ Ջոն Թյուքի փոխաբերական արտահայտության, այն, ինչ վիճակագիրը կարող է մեր օրերում «խաղալ ցանկացած պարտեզում», Ռոնալդ Ֆիշերի ոչ փոքր վաստակն է[15]։
Կենսաբանության մեջ Ֆիշերի հիմնական նվաճումը Մենդելյան գենետիկայի մաթեմատիկական մեթոդների միավորումն է դարվինյան բնական ընտրության տեսության հետ։ Այս հայեցակարգը հիմք է հանդիսացել պոպուլյացիոն գենետիկայի և էվոլյուցիայի ժամանակակից սինթետիկ տեսության համար։ Ռիչարդ Դոքինզը Ֆիշերին անվանել է․
Դարվինի նման մեծագույն կենսաբան[16]։ - Ռիչարդ Դոքինզ |