Ջոզեֆ Քեննեդի երրորդ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոզեֆ Պատրիկ "Ջո" Քենեդի III-ը (հոկտեմբերի 4, 1980(1980-10-04)[1], Բրայթոն, Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ է, որը 2013 թվականից հանդես է գալիս որպես ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի չորրորդ ընտրատարածքի ներկայացուցիչ։ Նա դեմոկրատ է, ում տարածքը ձգվում է Բոստոնի արևմտյան արվարձաններից դեպի նահանգի հարավային ափ։ ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Ջոզեֆ Պ. Քենեդի երկրորդի որդին լինելով, մինչ կոնգրեսում ընտրվելը, նա աշխատել է խաղաղության կորպուսի կամավոր և որպես շրջանային դատախազի օգնական Cape and Islands-ում և Middlesex-ում։
Չորրորդ ընտրատարածք Ջոզեֆ Պատրիկ Քեննեդի երրորդ | |
Նախագահ | Մասսաչուսեթս |
---|---|
Նախորդող | Բարնի Ֆրենք |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
Կրթություն՝ | Ստենֆորդ Համալսարան (Բակալավր) Հարվարդի իրավաբանական դպրոց |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, ֆինանսիստ և assistant |
Դավանանք | Հռոմի կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հոկտեմբերի 4, 1980(1980-10-04)[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Բրայթոն, Բոստոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Հայր | Ջոզեֆ Փ. Քեննեդի երկրորդ |
Մայր | Sheila Brewster Rauch?[1] |
Ամուսին | Lauren Anne Birchfield |
Զավակներ | 1 |
Կայք՝ | kennedy.house.gov |
Ինքնագիր | |
Նա ԱՄՆ արդարադատության նախկին նախարար Ռոբերտ Ֆրենսիս «Բոբբի» Քեննեդիի թոռն է և ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Ֆրենսիս Քեննեդիի եղբոր թոռը։
Ծնված լինելով Բրինգթոնում, Մասսաչուսեթս նահանգում, Քեննեդին իր երկվորյակ եղբայր Մեթյու Ռոչ «Մեթ» Քեննեդիի հետ մեծացել է Բոստոնի տարածաշրջանում։ Սթենֆորդ համալսարան հաճախելուց հետո, նա երկու տարի անց է կացրել Դոմինիկյան Հանրապետությունում որպես Խաղաղության Կորպուսի անդամ և 2009 թվականին իր իրավաբանական դիպլոմը ձեռք է բերել Հարվարդի իրավաբանական դպրոցից։ 2012 թվականի սկզբին նա հրաժարական տվեց դատախազի պաշտոնից, որպեսզի զբաղեցնի թոշակի անցնող կոնգրեսմեն Բարնի Ֆրենքի տեղը։ Նա հեշտությամբ հաղթեց Ժողովրդավարական անվանակարգը և պարտության մատնեց հանրապետական կուսակցության թեկնածու Շոն Բիելատին։ Նա երդվել է 2013 թվականի հունվարին և ԱՄՆ կոմիտեի էներգետիկայի և առևտրի պալատում է նստում։