ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ
From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ, ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներից մեկն է (երկպալատանի համակարգ), վերին պալատն է Սենատը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ անգլ.՝ The United States House of Representatives | |
---|---|
114-րդ ԱՄՆ Կոնգրես | |
Տեսակ | |
Տեսակ | ներկայացուցիչների պալատ, elected legislative house?, Իրավասություն և legislative branch agency? |
Պատմություն | |
Հիմնադրված | ապրիլի 1, 1789 |
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ | Նենսի Փելոսի[1] և Kevin McCarthy?[1] |
Ղեկավարում | |
Խոսնակ | Պաուլ Ռայան, (Հ) սկսած Հոկտեմբերի 29, 2015 |
Մեծամասնության առաջնորդ | Քևին Մակարտի, (Հ) սկսած Օգոստոսի 1, 2014 |
Կազմը | |
Նստատեղեր | 435 |
Քաղաքական խմբավորումներ | Մեծամասնություն (246)
|
Ընտրություններ | |
վերջին ընտրություններ | Նոյեմբերի 4, 2014 |
house.gov(անգլ.) |
Պալատի իրավասությունները սահմանված են ԱՄՆ սահմանադրությամբ։ Պալատը հիմնականում ներկայացնում է օրենսդրական փոփոխությունները, որոնք հետագայում հաստատում է Սենատը և ԱՄՆ նախագահը, որից հետո օրենքի ուժ է ստանում (եթե Պալատը և Սենատը ձայների երկու երրորդի ուժով հետ չի կանչում օրենքը)։ Պալատը ունի որոշ յուրահատուկ իրավունքներ. հաստատում է Ազգային եկամուտների նախագիծը[2], ինպիչմենթ է հայտարարում նախագահին[3] և ընտրում է նախագահին, երբ ընտրիչների մոտ մեծամասնություն առկա չէ[4]։
Յուրաքանչյուր ԱՄՆ նահանգ ներկայացված է պալատում ըստ իր բնակչության, սակայն ամեն նահանգ պետք է ունենա նվազագույնը մեկ ներկայացուցիչ։ Բնակչության թվով ամենամեծ նահանգ Կալիֆոռնիան ներկայումս ունի 53 ներկայացուցիչ։ Մի քանի նահանգներ ունեն միայն մեկ ներկայացուցիչ (Ալյասկա, Դելավեր, Մոնտանա, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Վերմոնտ և Վայոմինգ)։ Ներկայացուցիչների թիվը սահմանված է օրենքով, այն կազմում է 435[5]։ Բացի այդ կան վեց ձայնի իրավունք չունեցող ներկայացուցիչներ, ովքեր քվեարկում են միայն հանձնաժողովներում։
Պալատում նախագահում է խոսնակը, ով ընտրվում է պալատի անդամների կողմից, հիմնականում այն կուսակցությունից, որը ունի մեծամասնություն պալատում։ Պալատի նիստերը գումարվում են ԱՄՆ Կապիտոլիումի շենքի հարավային թևում։