Ռաբինդրանաթ Թագոր
Բենգալի բանաստեղծ եւ փիլիսոփա / From Wikipedia, the free encyclopedia
Ռաբինդրանաթ Թագոր[Ն 1], Ռոբինդրոնաթ Թհակուր[13] (/rəˈbɪndrənɑːt tæˈɡɔːr/ ( լսել), մայիսի 7, 1861(1861-05-07)[1][2][3][…], Կալկաթա, Բրիտանական կայսրություն[4][1][5][…] - օգոստոսի 7, 1941(1941-08-07)[1][4][2][…], Կալկաթա, Բրիտանական Հնդկաստան[4][1][5])[Ն 2], կեղծանունը՝ Գուրուդև[Ն 3]: Բազմակողմանի զարգացած[15][16] բենգալացի, որը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին վերաստեղծել է բենգալական գրականությունն ու երաժշտությունը, ինչպես նաև՝ կոնտեքստային մոդեռնիզմով վերափոխել հնդկական արվեստը։ Թագորը լինելով «Գիթանջալիի» («Զոհաբերության երգեր») և դրա «չափազանց զգայուն, թարմ ու գեղեցիկ արձակ բանաստեղծությունների»[17] հեղինակը՝ 1913[18] թվականին դարձել է Գրականության Նոբելյան մրցանակի առաջին ոչ եվրոպացի դափնեկիրը։ Թագորի բանաստեղծական երգերը մեկնաբանվել են որպես հոգևոր և քնարական գործեր։ Այնուամենայնիվ, նրա «նրբաճաշակ արձակն ու կախարդական պոեզիան»[19] Բենգալիայի սահմաններից դուրս՝ հիմնականում անհայտ է մնում։ Երբեմն նրան հիշատակում են որպես «Բենգալիայի բարդ»[20]։
Նա եղել է պիրալի բրահման, ծնվել է Կալկաթայում, իսկ նախնիները եղել են ջոշորական ազնվականներ։ Թագորն սկսել է բանաստեղծություններ գրել վաղ տարիքից, երբ դեռևս 8 տարեկան էր[21]: 16 տարեկանում Bhānusiṃha (Արև Առյուծ) կեղծանվամբ՝ Թագորն արտոնել է իր առաջին ծավալուն բանաստեղծությունների հրատարակությունը, որը խանդավառությամբ ընդունվել է գրականության գիտակների կողմից՝ որպես երկար ժամանակ ընդհատակ անցած դասական գրականության վերադարձ[22][23]: 1877 թվականին ավարտել է իր առաջին կարճ պատմվածքներն ու դրամաները, որոնք տպագրվել են իր իսկական անվան տակ։ Որպես մարդասեր, ունիվերսալիզմի կողմնակից, ինտերնացիոնալիստ և հակաազգայնության ջատագով[24], նա դատապարտել է Բրիտանական Հնդկաստանը և անկախացման գաղափարը պաշտպանել Բրիտանիայից։ Լինելով «Բենգալական Վերածնունդ» ուղղության սկզբնավորողներից մեկը՝ կազմել է մի մեծ հավաքածու, որն ընդգրկել է նկարներ, էսքիզներ, խզբզանքներ, հարյուրավոր տեքստեր և երկու հազարից ավելի երգեր։ Թագորի գրական ժառանգությունը պահպանվել է նաև իր հիմնադրած համալսարանում՝ Վիշվա Բհարաթիում[25][26]:
Թագորն արդիականացրել է բենգալական արվեստը՝ կարևորություն չտալով դասական կառուցվածքի պահպանմանն ու դիմակայելով լեզվական խիստ քննադատությանը։ Նրա վեպերը, պատմվածքները, երգերը, պարային դրամաներն ու էսսեները պտտվել են քաղաքական և անձնական թեմաների շուրջ։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններն են՝ «Գիթանջալին», «Գորան», «Տունը և աշխարհը», իսկ չափածո գործերից՝ կարճ պատմվածքներն ու վեպերը, որոնք կա՛մ բուռն ընդունելություն են գտել, կա՛մ խիստ քննադատության ենթարկվել իրենց քնարականության, խոսակցական դարձվածքների, նատուրալիզմի և անբնական ակնարկների համար։
Թագորի երաժշտական երկերը երկու ժողովուրդների կողմից ընտրվել են որպես պետական օրհներգներ․ դրանք են Հնդկաստանի հիմնը՝ Ջանա Գանա Մանան («Ժողովրդի հոգին»), և Բանգլադեշի հիմնը՝ Ամար Շոնար Բանլան («Իմ ոսկի Բենգալիա»)։ Շրի Լանկայի օրհներգի ոգեշնչման աղբյուրն ևս եղել է Թագորի աշխատանքը[27][28]։