Ունիվերսալիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Ունիվերսալիզմ, աստվածաբանական ու փիլիսոփայական հասկացություն, որտեղ որոշ գաղափարներ ունեն համընդհանուր կիրառություն ու կիրառելիություն։ Համայնքը, որն իրեն կոչում է ունիվերսալիստ, ուշադրության կենտրոնում է առնում ամենատարածված կրոնների համընդհանուր սկզբունքերը, իսկ մյուսներին համարում հիմնականներից ածանցյալներ։ Այն կայանում է մարդկայինի ու աստվածայինի համընդհանուր հաշտեցման հավատի մեջ։ Օրինակ, որոշ աբրահամական կրոններ պնդում են իրենց ուսմունքի և բարոյական սկզբունքների ունիվերսալ նշանակությունը և «զգում են ներարողականություն»[1]։ Քրիստոնեական ունիվերսալիզմը կենտրոնացած է համընդհանուր հաշտեցման շուրջ, որը հայտնի նաև համընդհանուր փրկություն անունով. դա մի ուսմունք է՝ ըստ որի յուրաքնաչյուր մարդկային հոգի ի վերջո հաշտություն կգտնի Աստծո հետ՝ շնորհիվ աստվածային սիրո ու ողորմածության[2]։ Հիմնարար ճշմարտության հանդեպ հավատը հանդիսանում է ունիվերսալիզմի կարևոր սկզբունքներից մեկը։ Ապրելու ճշմարտությունը դիտարկվում է որպես ավելի անհասանելի քան ազգային, մշակությաին կամ կրոնական սահմաններն ու մեկնաբանությունները այդ մեկ ճշմարտության։ Ըստ Ռիգ Վեդայի՝ «Ճշմարտությունը մեկն է. իմաստունները դրանք կոչում են տարբեր անուններով»[3]։ Ունիվերսալիզմը ազդեցություն է ունեցել ժամանակակից հինդուիզմի վրա, իր հերթին ազդեցություն ունենալով արևմտյան ժամանակակից հոգևոր մտածողության վրա[4]։ Ունիտարյան ունիվերսալիզմը շեշտում է այն, որ կրոնը ունիվերսալ մարդկային որակ է, և այն հիմնվում է ամենատարածված կրոնների համընդհանուր սկզբունքների վրա։ Այս ուղղությունը բոլոր կրոնները ընդունում է համընդհանուր կերպով։