Ռիչարդ Սթոլման
From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Մեթյու Սթոլման (անգլ.՝ Richard Matthew Stallman, հաճախ օգտագործվում է անվան սկզբնատառերից կազմված հապավումը՝ rms, մարտի 16, 1953(1953-03-16)[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)՝ հանդիսանում է ազատ ծրագրերի[10] շարժման (free software movement) նախաձեռնողը և ԳՆՈՒ (GNU) նախագծի ու Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամի (Free Software Foundation) հիմնադիրը։
1983 թ. Սթոլմանը սկսեց ազատ օպերացիոն համակարգ ստեղծելու ԳՆՈՒ նախագիծը՝ իբրև գլխավոր ճարտարապետ և կազմակերպիչ։ Նշված նախագծով սկիզբ դրվեց նաև ազատ ծրագրերի շարժմանը, որը ֆորմալիզացվեց 1985 թ. Ազատ ծրագրերի հիմնադրամի ստեղծմամբ։
Նա հանդիսանում է ազատ ծրագրերի շարժման գաղափարների իրագործմանը ուղղված քոփիլեֆթ[11] (copyleft) գաղափարի առաջամարտիկներից և մի քանի քոփիլեֆթ արտոնագրերի հիմնական հեղինակ, մասնավորապես՝ ներկայումս տարածված ԳՆՈՒ հանրային արտոնագրի (GNU General Public License)։
Սթոլմանը բավականին հայտնի ծրագրավորող է և հեղինակ այնպիսի կարևոր ծրագրերի, ինչպիսիք են Էմակսը (Emacs), ԳՆՈՒ կոմպիլյատորների հավաքածուն (GNU Compiler Collection), ԳՆՈՒ վրիպազերծիչը (GNU Debugger) և շատ այլ գործիքներ ԳՆՈՒ հիմնական գործիքների հավաքածուի (GNU Coreutils) մեջ։
1990-ական թթ. կեսերից սկսած Սթոլմանը ավելի շատ ժամանակ է հատկացնում ազատ ծրագրերի գաղափարների տարածմանը և իր տեսլականով՝ ծրագրային խոչընդոտող պատենտների ու հեղինակային իրավունքների ավելորդ ընդլայնման դեմ պայքարին։
Ռիչարդ Սթոլմանի պատվին է անվանվել (9882) Սթոլման աստերոիդը։