Փայտիկներ սննդի համար
From Wikipedia, the free encyclopedia
Փայտիկներ սննդի համար, ոչ մեծ փայտիկների զույգ, ավանդական ճաշասեղանի սպասք Արևելյան Ասիայում։ Չորս երկրների թվին, որտեղ հիմնականում օգտագործվում են փայտիկները, պատկանում են Չինաստանը, Ճապոնիան, Կորեան և Վիետնամը։ 19-րդ դարում Թաիլանդում Ռամա V թագավորի կողմից շրջանառության մեջ մտցված եվրոպական սպասքից հետո փայտիկներով ուտում են միայն արիշտա և ապուրներ։ Փայտիկները սովորաբար պատրաստված են փայտից, ոսկորից, փղոսկրից, նաև պլաստիկից։ Ենթադրվում էր, որ Չինաստանի կայսերական պալատում սննդի մեջ թունավոր նյութեր հայտնաբերելու համար օգտագործվել են արծաթե փայտիկներ։