Օդային համբույր
From Wikipedia, the free encyclopedia
Օդային համբույր, ծիսական կամ սոցիալական ժեստ, սիրո կամ ընկերական համբույրի ձևերից մեկը, որը նշանակում է մարդու ուշադրությունը կամ թեթև սիրախաղը, որը սովորաբար կատարվում է հեռավորության վրա, առանց շրթունքների մարմնական հպման[1]։ Բացի այդ, ժեստը կարող է ուղեկցվել մուահ ձայնով[2]։
Օգոստոսի 9-ին նշվում է օդային համբույրի օրը։ Այդ օրը Եվրոպական տարբեր երկրներում երիտասարդական հաստատությունների և կազմակերպությունների մեծ մասը կազմակերպում է տոնական ծրագիր և որոշակի ուղղվածությամբ մրցույթներ։