Սիրախաղ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆլիրտ, սիրատածության մի տարատեսակ, որը ակնարկում է սեռական հարաբերությունների հնարավորության վրա, բայց չբարձրացնելով խոստումների մակարդակը։ Կարող է ենթադրել ինչպես արդեն գոյություն ունեցող հարաբերություններ, այդպես էլ ակնարկ լինել դրանց սկզբի համար։ Նույնպես ֆլիրտը կարող է օգտագործվել զրուցակցի այդպիսի հարաբերությունների պատրաստականության մասին իմանալու համար[1]։
Ոչ բանավոր հաղորդակցման հետազոտող Դևիդ Գիվենսի կարծիքով, ֆլիրտը կայանում է հիմնականում ոչ բանավոր ազդանշաններից։ Ի շնորհիվ ոչ միարժեքության, մարմնի ազդանշանները թույլ են տալիս փոխանցել սեքսուալ հետաքրքրությունը առանց նվաստացման մերժման դեպքում[2]։
Ֆլիրտը կարող է տարբերվել տարբեր մշակույթներում։ Օրինակ, միջանձնային հարաբերություններով մասնագետ Պաուլ Վացլավիկը կարծում է, որ սիրատածությունը և ամերիկյան, և բրիտանական մշակույթներում բաղկացած է 30 քայլերից՝ «առաջին տեսողական կոնտակտից մինչև սեքս», բայց նրանց հերթականությունը տարբեր է․ եթե ԱՄՆ-ում համբույրը միայն թեթև ֆլիրտի նշան է, բրիտանացիների համար դա ավելի մոտ կոնտակտի նշան է[3]։