Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1950
From Wikipedia, the free encyclopedia
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1950, տեղի է ունեցել Բրազիլիայում 1950 թվականի հունիսի 24-ից հուլիսի 16-ը։ Այն թվով չորրորդ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր և առաջինը 1938 թվականից հետո։ 1942 և 1946 թվականների Աշխարհի առաջնությունները չեղարկվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։ Այն հաղթեց Ուրուգվայը, որը արդեն տիրացել էր տիտղոսին 1930 թվականին՝ վճռական խաղում հաղթելով դաշտի տեր Բրազիլիային 2–1 հաշով` դառնալով չորս հավաքականով եզրափակիչ խմբի հաղթող (սա միակ առաջնությունն էր, որտեղ տեղի չունեցավ մեկ եզրափակիչ խաղ)։
Արագ փաստեր Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1950 ...
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1950 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1950 IV Campeonato Mundial de Futebol | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Բրազիլիա |
Քաղաքներ | 6 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Ուրուգվայ (2-րդ անգամ) |
Փոխչեմպիոն | Բրազիլիա |
Երրորդ տեղ | Շվեդիա |
Չորրորդ տեղ | Իսպանիա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 1 045 246 (47 511 խաղում) |
Խաղեր | 22 |
Խփված գոլեր | 88 (4 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Ադեմիր |
← 1938 1954 → |
Փակել