Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930
From Wikipedia, the free encyclopedia
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930, առաջինն էր ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ։ Այն տեղի ունեցավ Ուրուգվայում 1930 թ-ի հուլիսի 13-ից մինչև հուլիսի 30-ը։ ՖԻՖԱ-ն, որոշեց անցկացնել առաջնությունն Ուրուգվայում, քանի որ այդ տարի այն նշում էր իր սահմանադրության 100-ամյակը և այն հաղթել էր 1928 թ-ի Ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլի առաջնությունը։ Աշխարհի առաջնության բոլոր խաղերն անց են կացվել մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, իսկ խաղերի մեծամասնությունը անց է կացվել «Սենտենարիո» մարզադաշտում, որ հատուկ կառուցվել էր աշխարհի առաջնության համար։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930 Copa Mundial de Fútbol 1930 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Ուրուգվայ |
Քաղաքներ | 1 |
Մարզադաշտեր | 3 |
Մրցաշրջանի ժամկետ | հուլիսի 13 - հուլիսի 30 |
Մասնակիցներ | 13 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Ուրուգվայ |
Փոխչեմպիոն | Արգենտինա |
Երրորդ տեղ | Միացյալ Նահանգներ |
Չորրորդ տեղ | Հարավսլավիա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 593 053 (32 947 խաղում) |
Խաղեր | 18 |
Խփված գոլեր | 70 (3.89 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Գիլյերմո Ստաբիլե (8 գոլ) |
← չի անցկացվել 1934 → |
13 թիմեր, որից 7-ը Հարավային Ամերիկայից, 4-ը Եվրոպայից և 2-ը Հյուսիսային Ամերիկայից մասնակցեցին 1930 թ-ի աշխարհի առաջնությանը։ Եվրոպական թիմերի քչությունը պայմանավորված էր մայրցամաքների միջև եղած մեծ հեռավորության պատճառով։ Թիմերը բաժանվեցին չորս խմբերի և յուրաքանչյուր խմբի հաղթողը դուրս էր գալիս կիսաեզրափակիչ։ Առաջին խաղերում հաղթեցին Ֆրանսիան և ԱՄՆ, ովքեր հաղթեցին Մեքսիկային 4–1 հաշվով և Բելգիային 3–0 հաշվով, համապատասխանաբար։ Ֆրանսիան ներկայացնող Լյուսիեն Լորանը խփեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին գոլը, իսկ ԱՄՆ-ն ներկայացնող դարպասապահ Ջիմի Դուգլասը դարձավ պաշտոնապես առաջնության առաջին խաղում դարպասն անառիկ պահած դարպասապահը։
Արգենտինան, Ուրուգվայը, ԱՄՆ և Հարավսլավիան գրավեցին առաջին տեղն իրենց խմբերում և դուրս եկան կիսաեզրափակիչ։ Եզրափակչում 93.000 հանդիսականի առաջ Ուրուգվայը 4–2 հաշվով պարտության մատնեց Արգենտինային և դարձավ Ֆուտբոլի աշխարհի առաջին չեմպիոնը[1][2][3][4]։