Android Lollipop
From Wikipedia, the free encyclopedia
Android Lollipop, Անդրոիդ բջջային օպերացիոն համակարգի տարբերակ, որը ներկայացվել էր 2014 թվականի հունիսի 25-ին և թողարկվել է բետա-տարբերակը Google Nexus սերիայի մոդելների համար Android L անվան տակ։ Պաշտոնական թողարկումը եղել է 2014 թվականի նոյեմբերի 3-ին[2][3]։
Տեսակ | ՕՀ, բջջային օպերացիոն համակարգ և software version? |
---|---|
Ստեղծող | Google, Open Handset Alliance |
Ընտանիք | Linux |
Առաջին թողարկում | նոյեմբերի 3, 2014 թվական |
Վերջին տարբերակ | 5.1.1 (LMY48T) (մարտի 9, 2015 թվական) |
Փաթեթեների կառավարիչ | Google Play և մյուսներ |
Առկա է | բազմալեզու |
ՕՀ | 32-բիթային և 64-բիթային։ ARM, MIPS, x86 |
Ինտերֆեյս | Material design |
Արտոնագիր | Apache v2, GPL v2[1] |
Մասն է | Android տարբերակների ցանկ |
Նախորդ | Android KitKat |
Հաջորդ | Android Marshmallow |
Անվանված է | սառնաշաքար |
Կայք | android.com |
Android Lollipop-ում առավել ակնհայտ փոփոխությունները ներառում են իր մեջ նոր ինտերֆեյս, որը հեղինակները անվանել են Material design, որի հիմնական սկզբունքներն են՝ ստվերը, ինֆորմացիան, որը ցուցադրված է ձևավորման մեջ, հիշեցնում է թղթի շերտեր, վառ, նույն ժամանակ ավելի շատ ինֆորմացիայով, բարելավված ծանուցումներ, որոնք այժմ հասանելի են ցանկացած ծրագրի էկրանի վերևից։ Ներքին փոփոխությունները հիմնված են Android Runtime (ART) վիրտուալ մեքենայի անցման վրա։ Պաշտոնապես փոխարինելով Dalvik-ը, արտադրողականության և օպտիմիզացման որակի բարձրացման համար, որը ուղղված է համակարգի էներգաարդյունավետության բարելավմանը։