Bugatti
From Wikipedia, the free encyclopedia
Բուգատի, ֆրանսիական սպորտային մեքենաներ արտադրող ընկերություն։ Հիմնադրվել է 1909 թվականին գերմանական Մոլշեիմ (Molsheim, Alsace) քաղաքում։ Ընկերությունը հիմնադրել է Էտտորե Բուգատին, ում անունով հետագայում անվանվել է։ Բուգատիի մեքենաները հայտնի են եղել իրենց գեղեցկությամբ, քանի որ Էտտորե Բուգատին արվեստագետների ընտանիքից էր և գնահատում էր արվեստը։ Էտտորե Բուգատիի մահը 1947 թվականին ընկերության գոյության հարցը վտանգի տակ դրեց, քանի որ իր հետնորդը՝ իր որդի Ջեան Բուգատին, մահացել էր ավելի շուտ։ Մինչև հիմնադրի մահը արտադրվել է ընդամենը 8000 մեքենա։ 1950 թվականին ընկերությունը արտադրեց վերջին մեքենան, ինչից հետո 1960 թվականին ընկերությունը դարձավ այլ ընկերության մաս՝ հիմնականում ինքնաթիռների մասեր արտադրելով։ 1990 թվականին իտալական ընկերությունը գնեց Բուգատի բրենդը և վերականգնեց այն որպես մեքենա արտադրող ընկերություն։ Ներկայումս Բուգատին գտնվում է Volkswagen Group ընկերության մեջ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Bugatti (այլ կիրառումներ)
Bugatti | |
---|---|
Տեսակ | ավտոմեքենա արտադրող և դուստր կազմակերպություն |
Հիմնադրված է | 1909 |
Վայր | Մոլսեմ |
Երկիր | Ֆրանսիա |
Տնօրեն | Stephan Winkelmann? և Christophe Piochon? |
Արդյունաբերություն | automobile vehicle manufacturing?[1] |
Հասույթ | 320 մլն € (2021) |
Աշխատողների թիվ | 297 մարդ (2016) |
Մայր ընկերություն | Bugatti Rimac?[2] |
Նախկին | Bugatti Automobili? |
Սեփականատեր | Bugatti Rimac?[2] |
Կայք | bugatti.com(անգլ.) |
Bugatti Automobiles S.A.S. Վիքիպահեստում |