Cisco
From Wikipedia, the free encyclopedia
Cisco, ամերիկյան անդրազգային ընկերություն, որը մշակում և վաճառում է ցանցային սարքավորումներ, նախատեսված է հիմնականում խոշոր կազմակերպությունների և հեռահաղորդակցության ձեռնարկությունների համար։
Աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը, որը մասնագիտացած է բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Սկզբում զբաղվել է միայն կորպորատիվ երթուղիչներով։
Ընկերության բիզնես մոդելի առանձնահատկություններից մեկը դարձել է համակարգչային ցանցերի ինժեներների բազմամակարդակ ճյուղավորված սերտիֆիկացման համակարգը։ Շնորհիվ այն բանի, որ այս համակարգի քննությունները ստուգում են ոչ միայն Cisco-ի արտադրանքի իմացությունը, այլև ցանցային տեխնոլոգիաների և արձանագրությունների իմացությունը, շատ կազմակերպություններ, նույնիսկ այլ ընկերությունների ցանցային սարքավորումների վրա աշխատող, ճանաչում են Cisco-ի մասնագիտական սերտիֆիկատների արժեքը։ Մասնավորապես, փորձագետի մակարդակով սերտիֆիկացումը (CCIE) համակարգչային արդյունաբերության ամենահայտնի և հարգվածներից մեկն է։
Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Խոսեում, Կալիֆոռնիա նահանգում։ Ընկերության առանցքային դեմքերի շարքում երկար ժամանակ է գտնվում Ջոն Չեմբերսը՝ նախկինում գլխավոր տնօրենը, իսկ այժմ՝ տնօրենների խորհրդի նախագահ։ Ընկերության գլխավոր տնօրենը 2015 թվականից Չակ Ռոբինսն է։