Dr. Dre
From Wikipedia, the free encyclopedia
Անդրե Ռոմել Յանգ (անգլ.՝ Andre Romell Young, փետրվարի 18, 1965(1965-02-18)[1], Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի ռեփեր և երաժշտական պրոդյուսեր. ռեփ երաժշտության լավագույն բիթմեյքերներից մեկն է։ Առավել հայտնի է Dr. Dre կեղծանվամբ։ Համարվում է 1990-ական թվականների սկզբներին Լոս Անջելեսում ծնունդ առած ջի-ֆանք հիփհոփային ոճի հիմնադիրներից և առավել եռանդուն տարածողներից մեկը[3]։
Dr. Dre Andre Romelle Young | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1965(1965-02-18)[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Ջոն Ֆրեմոնտի բարձրագույն գպրոց և Centennial High School? |
Մասնագիտություն | ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երաժշտական մենեջեր, դերասան, ձեռնարկատեր, երգերի հեղինակ և հնչյունային օպերատոր |
Աշխատավայր | Էփլ |
Պարգևներ և մրցանակներ | Ստացել է 7 գրեմմի |
Անդամություն | World Class Wreckin' Cru? |
Երեխաներ | Հուդ Սերջըն, La Tanya Danielle Young? և Truice Young? |
Կայք | drdre.com |
Dr. Dre Վիքիպահեստում |
Dr. Dre-ն հանդիսացել է այնպիսի ռեփերների պրոդյուսեր, ինչպիսիք են Սնուփ Դոգը, Էմինեմը, 50 Cent-ը, Xzibit-ը, 2Pac-ը և այլք։ Ընդ որում՝ վերջիններիս բազմաթիվ ալբոմներ դարձել են մուլտիպլատինե[4]։
Դոկտոր Դրեն երաժշտական իր կարիերան սկսել է որպես World Class Wreckin’ Cru խմբի անդամ։ Լայն ճանաչում է ձեռք բերել 1980-1990-ական թվականների սահմանագծին՝ լինելով գանգստ-ռեփի ակունքներում տեղ գտած N.W.A ռեփ խմբի անդամ[4]։ Այդ երաժշտախմբի լուծարվելուց հետո մենակատարային կարիերա է սկսել, 1992 թվականին թողարկել իր առաջին ալբոմը՝ The Chronic-ը, որը բեսթսելլեր է դարձել, և, բացի այդ, Դոկտոր Դրեն «Գրեմմի» մրցանակի է արժանացել ալբոմում ընդգրկված «Let Me Ride» սինգլի համար։ 1996 թվականին նա հեռացել է Death Row Records-ից և հիմնել սեփական լեյբլը՝ Aftermath Entertainment-ը։ 1999 թվականին թողարկել է իր երկրորդ ալբոմը՝ 2001 խորագրով։ Այդ ալբոմի համար ևս «Գրեմմի» մրցանակ է ստացել, այս անգամ արդեն «Տարվա լավագույն պրոդյուսեր» անվանակարգում[4]։
2000-ական թվականներին Դոկտոր Դրեն հիմնականում զբաղվել է պրոդյուսերական աշխատանքով, երբեմն էլ մեկ այլ կատարողի հետ զուգերգ ձայնագրել։ 2001 թվականին[5] և 2004-ին[6] Rolling Stone ամսագիրը նրան ներառել է շոու բիզնեսի առավել բարձր վարձատրվող ներկայացուցիչների ցանկում (նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 800 միլիոն ամերիկյան դոլար)։
Երաժշտական գործունեության հետ մեկտեղ՝ Դոկտոր Դրեն նկարահանվել է մի շարք ֆիլմերում («Կանչ», «Ավտոլվացարան», «Վարժանքի օր»)։