Megadeth
From Wikipedia, the free encyclopedia
Մեգադեթ (անգլ.՝ Megadeth), ամերիկյան թռեշ-մետալ խումբ է, Կալիֆոռնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքից, կազմված 1983 թ.-ին։ Խումբը հիմնադրվել է կիթառահար և վոկալիստ Դեյվ Մասթեյնի և բաս-կիթառահար Դևիդ Էլլեֆսոնի կողմից, այն բանից հետո, երբ Դեյվ Մասթեյնը հեռացված էր Metallica խմբից։ Այդ ժամանակից ի վեր խումբը թողարկել է 14 Ստուդիական ալբոմ։ Խումբը առևտրականորեն ամենահաջող թռեշ-մետալ խմբերից մեկն է, վաճառելով ավելի քան 38 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհով, հաշված «Գրեմմի»-ին առաջադրված բազմա-պլատինային ալբոմ Countdown to Extinction։ Միայն ԱՄՆ-ում Մեգադեթը ստացել է հինգ պլատինային, յոթ ոսկե ալբոմ և ութ «Գրեմմի» պարգևի առաջադրություն, որպես ամենալավ հևի մետալ ժանրի երաժշտության կատարող։ Խումբը քանդվեց 2002 թվականին նրանից հետո, երբ Մասթեյնը ծանր վնասեց իր ճառագայթային նյարդայնությունը, բայց անցնելով ֆիզոթերապիան, 2004 թվականին Մասթեյնը վերականգնեց խումբը, որը նույն տարում բաց թողեց The System Has Failed ալբոմը, որը Billboard հանրաճանաչ ալբոմների հիթ-շքերթում սկսեց 18 տեղը։
Megadeth | |
---|---|
Ժանրեր | թրեշ մետալ[1], մետալ և սպիդ մեթալ |
Գործունեություն | 1983 |
Լեյբլ | Combat Records?, Capitol Records, Roadrunner Records, Sanctuary Records, Universal Music Group և Echo? |
Պարգևներ | |
Կայք | megadeth.com |
Megadeth Վիքիպահեստում |
30 տարվա ակտիվ գործունեության ժամանակ Մեգադեթում մասնակցել է 20 երաժիշտ, և միայն Դեյվ Մասթեյնն է մնում խմբի լիդեր առաջին կազմից և հիմնական երգ գրող։ Մեգադեթը Metallica Slayer և Anthrax խմբերի հետ միասին անվանում են Թռեշ-մետալի «Մեծ Քառյակ»։