Mozilla Firefox (ամերիկյան անգլերենով արտասանություն՝ [moʊˈzɪlə ˈfaɪɹfɑks]), հայտնի նաև կարճ Firefox անվանմամբ, ազատ ցանցային զննիչ (բրաուզեր)՝ Gecko շարժիչի հիման վրա աշխատող։ Զննիչի նախագծումով և տարածումով զբաղվում է «Mozilla Corporation» ընկերությունը։
Արագ փաստեր Տեսակ, Հեղինակ ...
Mozilla Firefox |
---|
|
Տեսակ | դիտարկիչ |
---|
Հեղինակ | Mozilla Foundation, Dave Hyatt?, Joe Hewitt? և Blake Ross? |
---|
Նախագծումը՝ | Մոզիլլա ընկերություն և Mozilla Foundation |
---|
Գրված է՝ | C[1], C++[1], ՋավաՍկրիպտ[1], Կասկադային ոճաթերթ[2], Rust[1] և XUL[3] |
---|
Ինտեսֆեյս | XUL և GTK |
---|
ՕՀ | Լինուքս[4][5][6], Windows[7][8], մաքՕՍ[5][6], Անդրոիդ[9][10], iOS[11][12] և iPadOS[11] |
---|
Շարժիչ | Gecko, Quantum?[13] և SpiderMonkey? |
---|
Առկա է | ավելի քան 85 լեզուներով |
---|
Լույս տեսավ՝ | սեպտեմբերի 23, 2002[14] |
---|
Պլատֆորմ | IA-32, x86_64 և A64 |
---|
Կարդագող ֆայլերի ֆորմատ | Web Open Font Format, version 2?[15], Mork?, JSON, WebP?, Ogg, Vorbis?, WebM, VP9?, Opus?, MP3, H.264/MPEG-4 AVC?, Կասկադային ոճաթերթ, Brotli?, GNU gzip? և Portable Document Format |
---|
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | Free Lossless Audio Codec |
---|
Զարգացման կարգավիճակ | ակտիվ |
---|
Արտոնագիր | Mozilla Public License, version 2.0?[16][17] |
---|
Անվանված է | A. fulgens և Mozilla Firebird |
---|
Սխալնելի հայտման էջ | bugzilla.mozilla.org |
---|
Կայք | mozilla.org/firefox/new/ |
---|
Ելակոդ | hg.mozilla.org/mozilla-central/ և searchfox.org/mozilla-central/source/ |
---|
Mozilla Firefox Վիքիպահեստում |
Փակել
2014 թվականի հունվարից մինչև նոյեմբեր ամսվա կտրվածքով «Mozilla Firefox»-ը համարվում է 3-րդ ամենատարածված զննիչը աշխարհում, ունենալով 18,14 տոկոս մասնաբաժին ըստ gs.statcounter.com կայքի տվյալների[18]։ Հայաստանում զննիչը երկրորդ տեղում է՝ 16,05 տոկոսով[19]։ Որոշ պետություններում զննիչը նաև առաջատար դիրք է զբաղեցնում մասնավորապես՝ Իրանում, որտեղ շուկայական մասնաբաժինը կազմում է 44,19 տոկոս[20]։
Զննիչը պաշտոնապես թողարկվում է Մայքրոսոֆթ Վինդոուզ, Մաք ՕԷս, Լինուքս և Անդրոիդ օպերացիոն համակարգերի համար։ Գոյություն ունեն նաև ոչ պաշտոնական տարբերակներ այլ տիպի օպերացիոն համակարգերի համար։ Զննիչի կոդը համարվում է ազատ և տարածվում է եռակի լիցենզիայով՝ GPL/LGPL/MPL։