Rafael Advanced Defense Systems
From Wikipedia, the free encyclopedia
Rafael Advanced Defense Systems (եբր․՝ רפאל - מערכות לחימה מתקדמות בע"מ), իսրայելական պաշտպանական սպառազինություն արտադրող ընկերություն, մտնում է Իսրայելի սպառազինության արտահանող ընկերությունների քառյակի մեջ։ Ստեղծվել է 1948 թվականին որպես Իսրայելի գիտահետազոտական պաշտպանական լաբորատորիա, որը Իսրայելի պաշտպանության նախարարության ներքո մշակում էր զենքեր և ռազմական տեխնոլոգիաներ։ Ի սկզբանե կոչվել է HEMED: Հետագայում, 1952 թվականին ընկերությունը ստացել է EMET անվանումը։ 1958 թվականին վերանվանվել է և դարձել RAFAEL: 2002 թ․ դարձել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)։
Արագ փաստեր Տեսակ, Հիմնադրված է ...
Rafael Advanced Defense Systems | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1948[1] |
Վայր | Կիրյատ Բյալիկ, Իսրայել և Իսրայել |
Երկիր | Իսրայել |
Տնօրեն | Yoav Har-Even?[2] |
Արդյունաբերություն | ռազմական արտադրություն |
Հասույթ | ▲3,08 մլրդ $ (2021)[2] |
Աշխատողների թիվ | 8000 մարդ (2022)[3] |
Կայք | rafael.co.il(եբրայերեն)(անգլ.) |
Rafael Advanced Defense Systems Վիքիպահեստում |
Փակել
Rafael-ը մշակում և արտադրում է զենք, ռազմական և պաշտպանական տեխնոլոգիաներ Իսրայելի պաշտպանության բանակի համար և արտահանում դրանք։