Theatrum Pictorium
Դավիդ Կրտսեր Տենիրսի 246 կտավներից բաղկացած ալբոմ / From Wikipedia, the free encyclopedia
Theatrum Pictorium կամ Նկարի թատրոն, 1660-ական թվականներին Դավիդ Կրտսեր Տենիրսի կողմից էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացու համար հրատարակված գրքի սղագրություն։ Այն էրցհերցոգի 1300 նկարներ պարունակող հավաքածուից 243 իտալական նկարներ ներառող կատալոգ է, որն ստեղծվել է Տենիրսի ստեղծած փոքր մոդելներից։ Գրքի համարակալված երկրորդ հրատարակչությունը լույս է տեսել 1673 թվականին։
1646-1656 թվականներին Լեոպոլդ Վիլհելմը Նիդեռլանդների կառավարիչն էր։ Նա ձևավորեց իր ժամանակների լավագույն արվեստի հավաքածուներից մեկը։ 1651 թվականին Յան վան դեն Հեսկեի մահից հետո Տենիրսը դարձավ այդ հավաքածուի համադրողը։ Լեոպոլդ Վիլհելմի հավաքածուն ներառում էր Հանս Հոլբայն Ավագի, Պիտեր Բրեյգել Ավագի, Յան վան Էյքի, Ռաֆայել Սանտիի, Ջորջոնեի, Պաոլո Վերոնեզեի աշխատանքները, ինչպես նաև Տիցիանի 15 կտավներ։ Տենիրսը կազմեց հավաքածուի նկարիչների ցուցակը որպես իր 1673 կատալոգի մաս.
Այս ցանկը կարևոր փաստաթուղթ է, որն արտացոլում է Բրյուսելի այդ ժամանակվա նկարների ժամանակակից ճաշակը։ Էրցհերցոգի հավաքածուի միակ կին նկարչուհին Մագդալենա Վուտիերն է։ Նկարազարդումների համար ընտրվել են առավել հայտնի իտալացի նկարիչների գործերը։ Կառավարման վերջում էրցհերցոգը իր հավաքածուով տեղափոխվեց Հոֆբուրգի մաս հանդիսացող Ստալբուրգ։ Վիլհելմ Ավստրիացու հավաքածուն այժմ գտնվում է Վիեննայի արվեստի պատմության թանգարանում։
Նախքան 1659 թվականին Վիեննա տեղափոխվելը, էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմը իր հավաքածուն ձևավորեց Բրյուսելում, որտեղ Դավիդ Կրտսեր Տենիրսը նկարում էր Բրյուսելի պատկերասրահի առավել գնահատելի սեփականությունը։ Նա դրանք պատկերել է տարբեր կոմպոզիցիաներով, որոնք այժմ գտնվում են տարբեր հավաքածուներում[1]։
- Շլայսհայմի պալատ, 1640
- էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացու հավաքածու (Բրյուսել), Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան , 1651
- էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացին իր բրյուսելյան պատկերասրահում, Պրադո
- էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացու հավաքածուն Բրյուսելում (Վիեննա), Վիեննայի արվեստի պատմության թանգարան
- Էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացու հավաքածուն Բրյուսելում, Պետուորթհաուս
- Էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացու Բրյուսելում (Գալդիանո), Լասարո Գալդիանոյի թանգարան
- Էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացու Բրյուսելում (Ռոտշիլդներ), մասնավոր հավաքածու
- Էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմ պատկերասրահի տեսքը Տենիրսի 1673 թվականի նկարների կատալոգում, Նիկոլաուս ֆոն Հոյ[2]